Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը փողոցային բառապաշարով է խոսում նախարարների հետ ու հայտարարում, որ Շուշիում ամեն ինչ պատկանում է իրեն ու իր ընտանիքին». Վարդան Ոսկանյան

Հոկտեմբեր 22,2021 17:53

«Հասարակությունում կիրառվում է «հակառակորդ» համեմատաբար չեզոք եզրույթը: Ես կարծում եմ, որ հասարակական եւ քաղաքական խոսույթում պետք է կիրառել «թշնամի» բառը»,- այսօր «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանը ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով Ադրբեջանի նկատմամբ ներհայաստանյան տրամադրությունների մասին:

Նա ասաց, որ նախ պետք է ռեսուրսները գնահատել՝ ինչպիսի ռեսուրսներ ունի Ադրբեջանը ու ինչն է «բլեֆ». «Երբ ասում են՝ 500 մլն դոլարի ռազմական տեխնիկա է գնել, պետք է հասկանաք, որ կորուստը վերականգնելու համար է դա արվում ու սատանան այստեղ այդքան էլ սարսափելի չէ»: Ադրբեջանը հայտարարում է, որ արցախյան հիմնախնդիրը լուծվել է ու դա նույնպես «բլեֆ» է. «Փոխվել է կողմերի դիրքերը, որոշ դեպքերում՝ դիրքորոշումները, բայց խնդիրը չի լուծվել»:

Ադրբեջանի քաղաքական էլիտայում Շուշիի հետ կապված խնդիր կա. «Տեսել եք Ալիեւը ինչպես է փողոցային բառապաշարով խոսում իր նախարարների հետ ու հայտարարում, որ դա արքունական քաղաք է ու Շուշիում ամեն ինչ պատկանում է իրեն ու իր ընտանիքին: Նույնիսկ մաքսատան պետին, որն ուզում էր այնտեղ մի շենք վերցնել ու վերակառուցել, ասեց՝ Ադրբեջանի ներսում ի՞նչ մաքսատուն կա, դու հո հիմար չես: Ադրբեջանի ներսում կա չարդարացված սպասումների խնդիրը: Մյուս կողմից Ադրբեջանում տեղի է ունեցել ինքնիշխանության կորուստ: Թվում էր, թե հաղթանակից հետո դա չի լինի: Ադրբեջանում շատ խնդիրներ լուծելու առումով Էրդողանը ունի շատ ավելի մեծ հնարավորություններ, քան Ալիեւը: Պատերազմի արդյունքում Ադրբեջանը իր պետության ներսում ստացել է օտարերկրյա ներկայություն, որը Ադրբեջանի ներսում խնդրահարույց է»:

Խոսելով հնարավորությունների մասին՝ Ոսկանյանն ասաց, որ Իրանի քաղաքական վերնախավը փոխվել է: Իրանի նախագահից սկսած՝ վերջացրած նախարարներով, անցել են որոշակի դպրոց, նրանց մի մասը զբաղեցրել է բարձր պաշտոններ Իրանի մատյան գնդում. «Կան Իրանի հետ աշխատելու լրջագույն հնարավորություններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031