Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաագայի դատարանում ծանր բեռը թողնվել է Ալիեւին, որ ողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա». Գեւորգ Դանիելյան

Հոկտեմբեր 22,2021 17:26

«Թուրքիան արդեն միջնորդի դերի մեջ է տեղավորվում, որը անվտանգության տեսանկյունից չափազանց բարդ է: Ապացույցներ կան, որ հիմնական մասնակիցը եղել է Թուրքիան, ահաբեկչական վարձկաններ են եղել, մենք մի պահ մոռացել ենք կարծես դրա մասին ու Ադրբեջան ենք ասում: Թուրքիայի դերակատարումը պետք է ընդունենք, այլապես կընկալվի որպես միջնորդ իր հետեւանքներով հանդերձ»,-այսօր «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանը ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանը:

Նա հիշեցրեց, որ Հաագայի դատարանում միակ կողմը Ադրբեջանն է ու որպես իրավաբան, մտահոգում է իրեն այն, որ Թուրքիան գոյություն չունի այստեղ. «Ծանր բեռը թողնվել է Ալիեւին, որ ողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա»:

Ըստ Գեւորգ Դանիելյանի, Արցախի կարգավիճակի հարցով պետք է զբաղվել, մանավանդ, որ հիմա լավ պայմաններ կան դրա համար: Նա նաեւ ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է վիճարկել, մեր Սահմանադրությունն է խախտվել: Հստակ է, որ եղել է վտանգ, տարածքային ամբողջականության սպառնալիք, սա արդեն նշանակում է, որ դա անվավեր պայմանագիր է:

Գեւորգ Դանիելյանը վստահ է, քանի դեռ այս հարցերը չենք բարձրացել ու չենք լուծել, անվտանգության մասին չենք կարող խոսել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031