Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավախություն ունեմ, որ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որ Արցախի հարցը տեղափոխվի 3+3 ձևաչափ». Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 22,2021 17:18

«Մտավախություն ունեմ, որ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը, որով վերջին տասնամյակում իրականացվում է բանակցային գործընթացը, վերափոխվի, և Արցախի հարցը տեղափոխվի 3+3 ձևաչափ»,- «Հենարան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա չի կարծում, որ այս պահին Թուրքիան իր ներկայությունը ընդգծելու կամ ընդլայնելու առումով միջնորդավորված խողովակ է ընտրելու:

Հիշեցնելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները, Տիգրան Աբրահամյանն ասաց. «ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտարարեց, որ 3+3 ձևաչափը Թուրքիան և Ադրբեջանն են նախաձեռնել: Այն ենթադրում է տարածաշրջանային երկրներ՝ ՀՀ, Ադրբեջան, Վրաստան, գումարած Իրան, Թուրքիա և ՌԴ ձևաչափ: Սրա հետ կապված քննարկումները շարունակվում են: Վրաստանն է, որ ՌԴ ներկայությունը խնդրահարույց է համարում, չնայած փափկացրել է իր դիրքորոշումը, իսկ ՀՀ իշխանությունները հստակ դիրքորոշում դեռ չեն արտահայտել: Այս պահին դժվար է ասել՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությունների մեջ ՀՀ-ն ինչ ներգրավվածություն կունենա»:

Տիգրան Աբրահամյանը փաստեց՝ ԵԱՀԿ համանախագահության ձևաչափում երկար տարիներ Թուրքիան փորձել է կարգավիճակ ստանալ և միջնորդական դերակատարություն ստանձնել, ինչին դեմ է եղել ՀՀ-ն: Նրա մուտքը այդ ձևաչափ չի հաջողվել, բայց ըստ նրա՝ ներկայումս Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են այդ ձևաչափը՝ նաև Արցախին վերաբերող հարցերը բերելով այս ձևաչափ:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031