Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ամեն օր այնպես անել, որ Արցախ այցելությունը դառնա պարտավորություն». Թեւան Պողոսյան

Հոկտեմբեր 22,2021 17:10

«Պետք է ամեն օր այնպես անել, որ Արցախ այցելությունը դառնա պարտավորություն: Եթե առաջ հաճույքի համար էին գնում, հիմա պետք է գնալ, լինել արցախցու կողքին, որ ինքը չմտածի՝ հաջորդ օրը գնա»,- այսօր «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանը ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

Նա ասաց, որ կառավարությունն ամեն օր դուրս է գալիս ու ասում՝ այսքան սոցիալական ծրագրեր ենք արել, բայց արդյոք այդ գումարներն ուղղվո՞ւմ են արցախցուն այնտեղ պահելուն՝ ոչ:

Թեւան Պողոսյանը հարցադրում ուներ՝ արդյոք մենք ունե՞նք Արցախի հանրապետության ընկալումը. «ԱԺ-ում Արցախի հետ ունե՞նք միջպետական բարեկամական հանձնախումբ: Ինչքան գիտեմ, թղթի վրա է, բայց ձեւավորված չէ: Քանի՞ ամիս է այս ԱԺ-ն գործում է: Պետք է նախաձեռնել: Արցախում Ադրբեջանի օկուպացիայի մասին օրենք պետք է ընդունեն ու աշխարհով մեկ տարածենք»:

Ըստ նրա, Թուրքիան ու Ադրբեջանը մեծ թուրանի ծրագիրն ու երազանքն ունեն, մենք էլ պետք է մեր ազգային երազանքը ձեւավորենք, ոչ թե թշնամուն թողած՝ ինքներս մեզ բզկտենք. «Ադրբեջանի երազանքը չպետք է իրականացվի ու գնա այնտեղ տեսնի 25 հազարանոց Արցախ: Հակառակը, գնալու է ու տեսնի 180 հազարանոց Արցախ»:

Նա հորդորեց մտածել ու նոր ազգային զարթոնք ձեւավորել:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ ասաց, որ, ցավոք, համաքաղաքացիներ ունենք, որոնք համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ, պատրաստ են զիջողական ու վախեցած կեցվածքով ապրել: Նա հորդորեց հասարակության հետ աշխատել ու վառ պահել ռեւանշի հասնելու ձգտումը, որովհետեւ պատերազմից հետո հայատյացությունը չի կորել, ադրբեջանցիները պարտվողի բարդույթից ազատվել են ու ատելության քարոզն ավելի է սաստկացել, ագրեսիան անկառավարելի է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031