Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ո՛չ Հայաստանի թրքացմանը», «Ո՛չ Արցախի հայաթափմանը» կարգախոսի ներքո պետք է գործենք». Սեյրան Օհանյանն առաջարկում է դիմադրության ճակատ ստեղծել

Հոկտեմբեր 22,2021 16:01

Այսօր «Հայաստան» դաշինքը կազմակերպել էր քննարկում՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով:

ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս լուրջ գործընթացներ են ընթանում, իսկ պետական հարթակներում այդ հարցերը չեն քննարկվում. «Հստակ զգացում կա սպառնացող վտանգների, որ այսօր Հայաստանի ու հայության առջեւ են կանգնած: Աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներ են, Հայաստանը մտել է մի հորձանուտի մեջ ու դրանից թե ինչպես դուրս կգա՝ դրանից կախված է մեր սերունդների ապագան: Հայաստանի ու Արցախի առջեւ կանգնած են լրջագույն սպառնալիքներ: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչպիսի ուղիներ կան՝ դրանք հաղթահարելու»:

Ռուստամյանն ասաց, որ սա վերկուսակցական քննարկում է ու քննարկման ավարտին պատրաստելու են փաստաթուղթ՝ հանրային լայն քննարկման համար:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ պետք է գնահատական տալ իրավիճակին ու որոշումներ ընդունել. «Մեզ համար ակնհայտ են պատերազմի ե՛ւ պատճառները, ե՛ւ հետեւանքները: Բայց նաեւ պատերազմի հետ ցավալի է այն երեւույթը, որ շարունակական է դարձրել ՀՀ-ի եւ Արցախի համար այս պարտությունների ու անհաջողությունների շարանը, արդեն գտնվում են ՀՀ տարածքում՝ Ադրբեջանի հետ շփման գծում: Արդեն ստվերային որոշակի երեւույթներ են տեղի ունենում, որոնց կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր աշխատանքը: Ազգային դիմադրողություն պետք է ստեղծել ու «ոչ Հայաստանի թրքացմանը», «ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսի ներքո պետք է գործենք: Անշուշտ, ՀՀ-ն ու Արցախը միասնական են ե՛ւ անվտանգային առումով, ե՛ւ տնտեսական, միջպետական, պատմամշակութային համագործակցության ու միասնականության առումով: Բայց այսօր հայտնվել ենք ավելի վտանգավոր վիճակում, երբ մարտահրավերներն այնքան հզոր են, որ անվտանգության միջավայրը շատ փխրուն է դարձել մեր շուրջը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031