Լրահոս
Օրվա լրահոսը

Գրահրատարակիչների հավանությանն արժանացած առաջարկները կամ կվերածվեն օրենսդրական նախաձեռնության, կամ կքննարկվեն պետական լիազոր մարմինների հետ

Հոկտեմբեր 22,2021 15:48

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հրավերով՝ այսօր Ազգային ժողովում էին գրահրատարակչության ոլորտի հիմնական դերակատարները, հրատարակչության տնօրեններ Արամ Մեհրաբյանը («Պրինտ Ինֆո»), Էմին Մկրտչյանը («Զանգակ»), Մկրտիչ Կարապետյանը («Էդիտ Պրինտ»), Արմեն Մարտիրոսյանը («Անտարես»), Խաչիկ Վարդանյանը («Բուկինիստ»), Արտակ Ալեքսանյանը («New Magе»):

Հանդիպման նպատակը գրահրատակչության ոլորտում պետական քաղաքականություն ունենալու հիմնախնդիրն էր, գրքի տպագրությանն աջակցելու հիմնահարցերը:

Իրենց փորձառությունից ելնելով՝ հանդիպման բոլոր մասնակիցները ներկայացրեցին առկա իրավիճակը և խնդիրները, արեցին մի շարք առաջարկություններ:

Աղվան Վարդանյանը խոստացավ ամփոփել զրույցը, պետական պատասխանատու գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, ձևակերպել առաջարկություններ, որոնք կքննարկվեն երկրորդ հանդիպման ժամանակ` մոտ ապագայում:

Հետագայում գրահրատարակիչների հավանությանն արժանացած առաջարկները կամ կվերածվեն օրենսդրական նախաձեռնության, կամ կքննարկվեն պետական լիազոր մարմինների հետ՝ լուծումներ գտնելու նպատակով։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031