Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունն ավարտվում է: Հայաստանի հավաքականի 15 անդամներից չորսը մտել են եզրափակիչ եւ մենամարտելու են չեմպիոնական տիտղոսի համար: Սա լավ ցուցանիշ է, որին մեր թիմը հասել է նորանշանակ ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ:
Ոսկե մեդալի համար պայքարելու են 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 51 կգ Հենրիկ Սահակյանը, 57 կգ՝ Մանվել Պետրոսյանը եւ 86 կգ Հենրիկ Ճղրիկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ