Aravot.am -ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, Դավիթ Սեդրակյանը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։
Մհեր Սեդրակյանից տեղեկությունը ճշտել չհաջողվեց. նա մեր զանգերին չպատասխանեց։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, սակայն, մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ Պատճառների մասին մեր հարցին ի պատասխան էլ միայն ասաց. «Զուտ անձնական պատճառներով»։
Թե ով կփոխարինի Դավիթ Սեդրակյանին՝ հայտնի չէ։ Դաշինքի նախընտրական ցուցակում հերթական հորիզոնականում Գորիսի քաղաքապետ ընտրված Առուշ Առուշանյանն է։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ». Ըստ մամուլի տեղեկությունների՝ ԱԺ պատգամավորի մանդատը կստանա ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը, որը «Հայաստան» դաշինքի ցուցակում 33-րդն էր: