Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ է աշխարհի առաջնության մենամարտերին

Հոկտեմբեր 22,2021 14:35

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Մասնակցության հայտ ներկայացրել են 105 երկրների 650 բռնցքամարտիկներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է աշխարհի առաջնությունների պատմության մեջ:

ԱԻԲԱ-ն 2021 թվականի օգոստոս ամսից բռնցքամարտում քաշային կարգերն ավելացրել է՝ հասնելով 13-ի եւ Սերբիայում աշխարհի առաջնության մասնակիցները առաջին անգամ չեմպիոնական ոսկե մեդալները կվիճարկեն այս ձեւաչափով:

Առաջին անգամ սահմանվել է նաեւ խոշոր՝ $ 2,6 միլիոն, մրցանակային հիմնադրամ: Ոսկե մեդալակիրները կպարգեւատրվեն $ 100 հազարականով, արծաթե մրցանակակիրները՝ $ 50 հազարականով, իսկ բրոնզե մրցանակակիրները (կիսաեզրափակիչների մասնակիցները)՝ $ 25 հազարականով:

Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ արդեն մրցավայրում է: Մարզչական շտաբը որոշել է, որ մեր բռնցքամարտիկները ռինգում կպայքարեն 11 քաշային կարգերում: Հայաստանը Բելգրադի ռինգում կներկայացնեն. 48 կգ՝ Սեյրան Եղիկյան, 51 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 54 կգ՝ Վահե Բադալյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60 կգ՝ Կարեն Տոնականյան, 63,5 կգ՝ Հովհաննես Բաչկով, 67 կգ՝ Գուրգեն Մադոյան, 71 կգ՝ Արման Դարչինյան, 80 կգ՝ Համբարձում Հակոբյան, 92 կգ՝ Նարեկ Մանասյան եւ գերծանր քաշային կարգ՝ Դավիթ Չալոյան:

Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է, որ իր տղաները լավ մարզավիճակում են եւ պատրաստ են մենամարտերին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031