Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունները Թեհլիրյանին էլ թշնամի կսարքեն». Դավիթ Սահակյանց

Հոկտեմբեր 22,2021 14:08

«Իրենք այնքան համոզված են իրենց ճշմարտացիության մեջ, որ ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունն ընկալում են որպես դեմարշ իրենց դեմ: Այդ մարդիկ արդեն այնքան են հղփացել իրենց պաշտոններում, իրենց մեքենաների մեջ, որ ցանկացած քննադատությունից նեղվում են…Այդ մարդիկ հայրենիք չունեն, նույն հաջողությամբ կարող են ապրել Կրասնոդարում, Ստամբուլում ու Կանադայում, Բաքվում էլ ձեզ համար ծով կա»,-«Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով Արման Թաթոյանին՝ իշխանությունների կողմից թիրախավորելուն:

Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում ներկայումս պետական բոլոր ինստիտուտները կազմալուծվել եւ քանդվել են, մնացել է միայն մեկը. «Դա ներքին արժանապատվության ինստիտուտն է, որը եթե այս փուլում տանուլ տանք, թույլ տանք մեր արժանապատվությունը հավասարեցնել հողին, դա կլինի մեր վերջը: Մեր արժանապատվությունը մեր վերջին բաստիոնն է, մեր բլինդաժը:

Այս առումով շատ ոգեւորիչ էր Առուշ Առուշանյանի հաղթանակը, դա կարող է կատալիզատոր հանդիսանալ մյուս համայնքների համար, նաեւ մարդիկ վերջապես կհասկանան, որ կարելի է արժանապատվությամբ գնալ ու թրքաբարո դուրսպրծուկների ճիշտ տեղը ցույց տալ: Բացի ոգեւորելուց՝ կարող եմ նաեւ զգուշացնել ընդդիմությանը, որ հիմա շատ ավելի լուրջ դիմադրություն կլինի իշխանությունների կողմից: Ինչպես խաբել են 44 օր, դավաճանել են երեք տարի անընդմեջ, այժմ էլ պատրաստ են եւ կանեն ամեն ինչ, որպեսզի մնան իշխանության, բոլոր համայնքներում ունենան իրենց ներկայացուցիչը:

Իսկ Առուշ Առուշանյանը ցույց է տվել, որ դեռ ունենք արժանապատվություն, հնարավորություն փոխելու ինչ-որ բան մեր երկրում… Ընդ որում, այնքան չկա վստահություն այս իշխանության հանդեպ, որ ամեն անգամ ինքնաթիռների ձայնը լսելիս՝ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ չգիտենք, թե ում ինքնաթիռներն են թռչում մեր գլխի վրայով»:

Դավիթ Սահակյանցը կարծում է, որ եթե թույլ տրվի մարդկանց արժանապատվությունը հավասարեցնել հողին՝ այս իշխանությունները թշնամի կսարքեն անգամ Թեհլիրյանին. «Կասեն՝ Թեհլիրյանի պատճառով մենք Թուրքիայի հետ թշնամի ենք դարձել»:

Մուլտիպլիկատորի խոսքով. «Մեզ Առուշ Առուշանյանի նման մի քանի մարդիկ են պետք, որոնք տարբեր տարածքներում կլինեն հաղթող, եւ իրենց կոնսոլիդացիան կլինի այն ուժը, որը կփրկի մեր հայրենիքը… Թե չէ ցավոք, բոլոր գործընթացները տանում են նրան, որ դառնալու ենք վիլայեթ… Ժողովուրդ մի մանրացեք, ընդդիմադիրները չպետք է այս ամենը թողած՝ հաշվեհարդար տեսնեն իրար նկատմամբ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031