Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասես՝ պարոն Մելքոնյան, պիտի կալանավորվի, եթե չկալանավորեմ՝ պասլեդնի տղեն եմ». դատավորը խոսել է ժարգոնային բառապաշարով. «Հրապարակ»

Հոկտեմբեր 22,2021 12:17

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորություններն օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց։ Կարգապահական վարույթը հարուցվել էր դատախազների հաղորդման հիման վրա` ուղղված արդարադատության նախարարությանը։ Նախարարի միջնորդության մեջ՝ ուղղված ԲԴԽ-ին, գրված է, որ դատավորի կողմից դատական նիստերի ընթացքում թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների բազմաբնույթ եւ բազմակի խախտումներ։

Ասենք, օրինակ, դատական նիստի ընթացքում դատավորը խոսել է ժարգոնային բառապաշարով, արել է նման արտահայտություններ. «ես Ձեր երկրորդ փաստաբանն եմ», «ես քեզնից լավ պաշտպան եմ», «վսյո, էս տղեն կալանավորվում ա», «դու հիմա ոնց ուզես՝ էդպես էլ կլինի», «Իջեւանի տարածքում ինչ գործով կուզես իմ մոտ գալ, դու կգաս ու դա կհաղթես», «ասեմ` Նազիկը փողի կեսը քեզ տա, թող լրիվ փողը քեզ տա, ես չեմ ուզում», «ընենց չի, որ ինձ փողերը տվել են, ես քեզ կեսը չեմ տվել, կարող ա՞ տվել եք՝ խաբար չեմ», «դու ինձ թեւ ու թիկունք եղի՝ թող էդ տղեն էթա», «կասես՝ պարոն Մելքոնյան, պիտի կալանավորվի, եթե չկալանավորեմ՝ պասլեդնի տղեն եմ», «ես իմ ախպորն օգնելու եմ՝ իրան կալանավորելու եմ», «ինձ ձեր կաշառքը պետք չի», «դու ազատություն ես ստանալու», «վայրկյանական կալանքի եմ վերցնելու՝ առանց հարցուպատասխանի», «քննիչ-բան՝ դրանք իմ ախպերներն են», «Մելքոնյան Ռաֆոյի համար դատախազը դա իր ախպերն ա», «քեզ էս գլխից ասեմ՝ գնացքն արդեն գնացել ա, ինչ էլ անես-չանես, էդ ո՛չ փրկություն ա, ո՛չ բան ա», «իմ համար կապ չունի՝ ով ա խառնվել, ինչ ա արել, ինչ չի արել», «դնեմ ձեր համար ամեն ինչն անեմ, բայց որ Մելքոնյան Ռաֆոյի տունը պիտի 4 կուբամետր փետ էթա, որ հերը գիշերը տաք քնի, էդ ձեր համար վեջներդ չի, հա՞»։

Այս բոլոր արտահայտություններում դատավորի էթիկայի կոպիտ խախտումներ կան: Բայց բացի էթիկայի խախտումներից, դատավորը դատական նիստի ընթացքում նաեւ փողոցային բառակապակցություններ է օգտագործել․ «Ձեր միջի կյաժն ե՞մ, դրել եք բանի տեղ», «մի հատ տղավարի ներողություն եմ խնդրում», «Մելքոնյան Ռաֆոն երբեք էդ կարգի դատավոր ու տղա չի», «ես չեմ ուզում կապիկություն անեմ», «ես քո կաշին կքերթեմ», «էդ իմ ոճն ա, ես չեմ գնում խորհրդակցական սենյակ», «թե՞ 14 տարի ստեղ Իջեւանում բոչկա ենք գլորում», «գիտես, չէ՞, ոնց եմ որոշում կայացնում` Նոնան ոնց ասեց, ըտենց էլ կորոշեմ», «կարճ կտրի, շատ ես երկարացնում», «դու տենց ուզում ես ֆռռաս իմ վրա», «ծընգլ արիք», «ի՞նչ ես էսքան ամբախ-զամբախ ծանրաբեռնել», «մզզցրիք, այ ախպեր», «վայ, ձեր տիրոջ մերը», «տո ջանդամ ձայնագրառումն էլ, մյուսն էլ, շան տեղ մի դիր», «վայ, մեռնի ձեր գրավորը»։

Քրեական դատավարությանը մասնակցող անձանց, դատարանի դահլիճում գտնվողներին Մելքոնյանը, որպես կանոն, դիմել է «արա», «ախպեր», «ախպերո», «ախպերս», «իմ ախպերը», «իմ ախպըրտիք», «քուր», «իմ քուրն ես», «իմ պստիկ քուրիկն ես», «իմ տղերքը», «իմ քննիչները», «քննիչս», «իմ ախպեր դատախազը» բառերով:

Դատական կարգադրիչին տվել է գործի քննության հետ առնչություն չունեցող հետեւյալ հանձնարարությունները․ «պաբիրոզ` մոխրամանով բեր», «տուր էդ պաբիրոզը ծխեմ», նաեւ ծխել է:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031