«Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 88-րդ տարում ի Տեր հանգավ մեր սիրելի հորեղբայրը, պապիկը». այս մասին հայտնում են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանի հարազատները։
Կենսագրություն
Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։
Աշխատություններ
Կարդացեք նաև
Գրքեր
«Պետրոս Կոնտուրաճյան», 1965:
«Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ», 1970:
«Ֆրանսահայ կերպարվեստ», 1991:
«Մինաս Ավետիսյան», 1990, ռուսերեն։
Այվազովսկի, ԱՄՆ, Ռոս Ավետիսյան, 2013, 120 էջ։
Մարտիրոս Սարեան, Վրձնի հայ վարպետներ։
Թանգարանի զինվորը։ Նկարահավաքի պատմություններ։ Պրինտ ինֆո, 2014, 287 էջ։
Вардгес Суренянц, 2014, 111 էջ[5]։
Акоп Овнатанян, Պրինտ ինֆո, 2015, 91 էջ[6]։
Ալբոմներ
«Մարտիրոս Սարյան» (1980, ֆրանսերեն, 1987, ռուսերեն, 2000, անգլերեն)
«Սարյան. ծաղիկներ» (1987, ռուսերեն)
«Հովհաննես Այվազովսկի» (1989, ռուսերեն)
«XIX- XX դարերի հայ նկարիչներ» (1993, հայերեն, ֆրանսերեն, անգլերեն)
«Մինաս Ավետիսյան» (1996, անգլերեն)
«Հակոբ Հակոբյան» (1998, անգլերեն)
«Ծովի երգը» («Հայ ծովանկարիչներ», 1996, ֆրանսերեն)
«Ռաֆայել Աթոյան» (1999, անգլերեն),
«Հովհաննես Այվազովսկի. ծանոթ և անծանոթ» (2000, ռուսերեն, անգլերեն)
«Պետրոս Կոնտուրաջյան» (2004)
Կազմակերպել է հայ կերպարվեստի ցուցահանդեսներ տարբեր երկրներում։ Խաչատրյանի ջանքերով հայ մշակույթի բազմաթիվ արժեքներ հանգրվանել են հայրենիքում։
Մրցանակներ
1996 թվականին պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով[7]։ 1999 թվականին արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացի կոչմանը։