ՀՀ գլխավոր դատախազության Գեղարքունիքի մարզի դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու համար ոստիկանության Ճամբարակի բաժին մի շարք գրություններ են ուղարկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ գրությունները վերաբերվում են Ճամբարակ համայնքի ղեկավար, 38-ամյա Վազգեն Ադամյանին և համայնքապետարանի մի քանի աշխատակցների, ովքեր կասկածվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ:
Վ. Ադամյանը կասկածվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդ. 1-ին մասի 8-րդ կետի պահանջով պարտավոր լինելով կանխարգելել ու կասեցնել ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովել դրանց հետևանքների վերացմանը, չի կատարել իր պարտականությունները և 2020թ. ընթացքում Ճամբարակ համայնքի ավագանու անդամ, 37-ամյա Կարեն Բալյանը Ճամբարակ համայնքի Տիգրան Մեծ 8 հասցեում ինքնակամ կառուցել է շինություն:
Մեկ այլ միջնորդությամբ՝ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից ստուգման արդյունքում հայտնաբերված, Ճամբարակ համայնքում 2021 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ մի շարք առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կազմված N 06-13-30 որոշումը և N 30 ակտը: Այդ գրությունում նշվում է, որ Վ. Ադամյանը «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 42 հոդ. 1-ին մասի 8-րդ կետի պահանջով պարտավոր լինելով կանխարգելել ու կասեցնել ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովել դրանց հետևանքների վերացմանը, չի կատարել իր պարտականությունները և 2019 թվականին Ճամբարակի բնակիչ, 37-ամյա Արման Սևանյանի կողմից Ճամբարակում ինքնակամ կառուցվել է շինություն, որից հետո այն օրինականացվել և օտարվել է Ա. Սևանյանին:
Կարդացեք նաև
Մեկ այլ գրությամբ՝ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից ստուգման արդյունքում հայտնաբերված Ճամբարակ համայնքում 2021 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ մի շարք առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կազմված N 06-13-30 որոշումը և N 30 ակտը:
Վ. Ադամյանը 2019թ. հոկտեմբերի 31-ին կայացած մրցույթի մրցույթային հանձնաժողովի նախագահ 2 մասնակիցների պարագայում ընդամենը 3-րդ քայլով կադաստրային ծածկագրով հողամասի մրցույթի հաղթող է ճանաչել Ճամբարակի համայնքապետարանում որպես վարորդ աշխատող, 34-ամյա Սամվել Նադարյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բոլոր փաստերով ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և կատարվում է հետաքննություն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում