Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան առցանց դիմել եւ պարզեցված ընթացակարգով ՀՀ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք ստանալ

Հոկտեմբեր 22,2021 10:23

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 21-ին Երեւանում մասնակցել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջխաղացումը, որը ոլորտն ունեցել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

Նշվել է, որ եթե 2015թ. ոլորտը շուրջ 60 մլրդ դրամ (ՀՆԱ շուրջ 1,2%) շրջանառություն եւ 8 հազար աշխատակից ուներ, ապա 2020թ. շրջանառությունը կազմել է 200 մլրդ դրամ (ՀՆԱ շուրջ 3,2%), աշխատակիցների քանակը՝ շուրջ 19000: 2025թ. նախատեսվում է շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, աշխատակիցների թիվը՝ 35 հազարի:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս ամենը պետություն-մասնավոր հատված գործընկերության, պետության վարած քաղաքականության արդյունքն է, որը, սակայն, շարունակականության խնդիր ունի եւ այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում:

«Առաջիկայում Ազգային ժողովի եւ ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության շնորհիվ օրենքի նոր նախագծով պետք է հանդես գանք, որը եւ կազդարարի մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջորդ փուլերը եւ առաջնահերթությունները»,-ասել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է նաեւ, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան «Մեկ պատուհանի» միջոցով առցանց դիմել եւ պարզեցված ընթացակարգով ՀՀ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք ստանալ:

Նշվել է նաեւ «Ինժեներական քաղաք» ծրագրի եւ որպես շարունակություն «Արտադրական քաղաք» հիմնելու ծրագրի կարեւորության մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031