Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փայտավաճառներն ասում են, որ առաջիկա ամիսներին փայտի գինն է՛լ ավելի կբարձրանա, որովհետեւ փայտ չկա, եւ «անտառից չեն կարողանում հանել». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 22,2021 10:09

Եթե Երեւանում եւ մարզային քաղաքներում մարդկանց համար ձմռանը տաքանալու հիմնական միջոցը գազը կամ էլեկտրաէներգիան է, ապա շատ գյուղերում գոմաղբն ու փայտն են: Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները բարձր են, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ստիպված է ձմռան ամիսներին բնակարանները ջեռուցելու այլընտրանքային տարբերակներ փնտրել: Խոսքը ոչ միայն փայտի, այլեւ գոմաղբի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ փայտի մեկ խորանարդ մետրի արժեքը սկսում է 35000 դրամից եւ հասնում մինչեւ 40000 դրամի: Ավելին, փայտավաճառներն ասում են, որ առաջիկա ամիսներին փայտի գինն է՛լ ավելի կբարձրանա, որովհետեւ փայտ չկա, եւ «անտառից չեն կարողանում հանել»: 21-րդ դարում շատ գյուղերում ունենալով գազաֆիկացման հսկայական ցանց՝ մարդիկ մնում են գոմաղբի հույսին: Այս տարի հատկապես գյուղերի բնակչության մեծ մասը, եթե ոչ բոլորը, նորից անցնելու են գոմաղբ վառելուն: Ասել է թե՝ հեռավոր մարզերում քիչ չեն գյուղերը, որտեղ առհասարակ նահանջ է քաղաքակրթությունից. մարդիկ նորից գոմաղբ են վառելու, ինչն ավելի էժան է:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ բեռնատար գոմաղբն այսօր Արագածոտնի գյուղերում արժե 70-75 հազար դրամ:

Կան գյուղացիներ, որոնք մեկ պարկ մանրացանն առաջարկում են 600 դրամով: Ընդ որում, խոսքը գազաֆիկացված բնակավայրերի մասին է, որտեղ, փաստորեն, գազ են օգտագործում միայն գյուղական հարուստները` մի քանի ընտանիք, իսկ մնացած բնակիչների համար գազը շքեղություն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031