Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես. Ռուզան Տոնոյան

Հոկտեմբեր 22,2021 01:04
Vano Siradexyan

Վանո Սիրադեղյանի այրին` Ռուզան Տոնոյանը «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը:

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը` հանձին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ:

Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից։

Ռուզան Տոնոյան»:

«Ազատության» ճշտող հարցին` արդյո՞ք հստակ է Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը, Տոնոյանը միայն արձագանքեց. «Եթե հեռանկարները հստակ լինեին, «ծանր վերադարձ» չէի կոչի. «Ծանր լույս` ծանր վերադարձ»:

Հարցին ինչո՞ւ որոշեց աճյունի վերադարձի հարցով ինքը զբաղվել, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կառավարությունից նեղսրտած է, Վանո Սիրադեղյանի այրին միայն արձագանքեց. «Ոչ, կառավարությունից նեղսրտած չեմ», – չհստակեցնելով որոշման պատճառները:

Խաչատուր Սուքիասյանն անդրադառնալով Սիրադեղյանի աճյունի տեղափոխման հարցին, ասել էր, որ Սիրադեղյանն արտասահմանում այլ անունով է ապրել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանո Սիրադեղյանը եղել է հետախուզման մեջ, Վանո Սիրադեղյանն իր անունով չի գործել այս կամ այն երկրում: Եվ այսօր բարդություններ կան… Տեխնիկական, իրավական խնդիր կա», – նշել էր Սուքիասյանը:

Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031