Ալեն Սիմոնյանն Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ:
Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Մարգարետա Սեդերֆելթին ԵԱՀԿ ԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության ստանձնած կարեւոր դերը միջազգային հարաբերությունների արդի կառուցվածքում:
Կարդացեք նաև
Խոսելով տարածաշրջանի անվտանգության եւ տեւական խաղաղության հաստատման հիմնահարցերից՝ անդրադարձ է եղել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման խնդիրներին:
Մարգարետա Սեդերֆելթը ժողովրդավարության տեսանկյունից բարձր է գնահատել 2021 թվականի հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հավելելով, որ դրանց վերաբերյալ իրենց կառույցի ամբողջական զեկույցը շուտով պատրաստ կլինի: Նա շեշտել է ժողովրդավարության կարեւորությունը ընտրական եւ հետընտրական բոլոր գործընթացներում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ