ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի 1996թ. ծնված բնակչի կողմից նույն քաղաքին հարակից տեղամասում իր անվամբ գրանցված որսորդական ողորկափող հրացանով ԱՀ տարածքում որսն ամբողջովին արգելված և ԱՀ կարմիր գրքում գրանցված մեկ հատ Հնդկական վայրենակերպ ապօրինի որսալու և պետությանը զգալի չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ