Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրն առաջարկում է հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ

Հոկտեմբեր 21,2021 16:15

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի հերթական նիստում:

Գործադիրն առաջարկում է համապատասխանեցնել տարբեր օրենսդրական ակտերի միջեւ եղած իրավական հակասությունները, հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորությունները:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ լրացումներ եւ փոփոխություններ են նախատեսում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է ավագանուն վերապահել համայնքի ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման, համայնքի տարեկան աշխատանքային պլանը եւ դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու լիազորություն: Առաջարկվում է համայնքի պաշտոնական կայքում տեղադրել համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաեւ ավագանու նիստի հետ կապված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրել նաեւ էլեկտրոնային եղանակով: Ըստ օրնագծի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար նիստեր:

Փաթեթում ներառված՝ «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է որպես բացառիկ դեպք սահմանել նշանավոր անհատի անվամբ մինչեւ վերջինիս մահվան 5 տարին լրանալն անվանակոչում կամ անվանափոխում կատարելը: Այս բացառության համար որպես փոխզսպման մեխանիզմ առաջարկվել է սահմանել նմանատիպ դեպքերում հանրային լսում անցկացնելու եւ անցկացված հանրային լսումների արդյունքները ՏԻՄ-երի համար որպես հիմք ծառայեցնելու օրենսդրական պահանջը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները կողմ են արտահայտվել լրամշակված օրենսդրական փաթեթին՝ առաջարկելով այն ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031