Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Էմիլ Մ.-ն եւ հայտնել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը «Պատվաստվելով դուք դառնում եք վահան ոչ միայն ինքներդ ձեզ համար, այլև կանխում եք վարակի տարածումը՝ պաշտպանելով ձեր հարազատներին և մտերիմներին: Պատվաստվեք, ապահովագրեք ձեզ և ձեր հարազատներին» գրառմամբ նյութ է տարածել իր ֆեյսբուքյան և յութուբյան էջերում, որը իր համոզմամբ, վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար:
Էմիլ Մ.-ն հղում անելով ՀՀ ԱՆ այն հայտարարությանը, որ հնարավոր է, որ պատվաստված անձը կրկին վարակվի, կարծում է, որ նշված նյութն ընդունելով ի գիտություն՝ մարդիկ կարող են չհետևել վարակի կանխարգելման կանոններին՝ դրանով իսկ վտանգելով մյուսների կյանքը և առողջությունը:
Էմիլ Մ.-ից ընդունվել է հաղորդում, եւ նախապատրաստվում են նյութեր: