Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Հայրապետյան. «Անկարան ցույց տվեց, որ իրանա–ադրբեջանական լարվածությունը բնավ էլ պատահական չէ»

Հոկտեմբեր 21,2021 15:37

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ՖԲ գրառումը.

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող ընտրել Ադրբեջանը՝ որպես թիրախ, դա այդքան հեշտ չէ…»: Նա ակնարկել է, որ Իրանում բազմաթիվ «ադրբեջանցիներ» են ապրում: «Այդ գործոնը մտածելու տեղիք է տալիս: Ամեն ինչ այդքան հեշտ չէ: Կարծում եմ՝ Իրանի նոր իշխանությունը չի շարունակի կրկնել այդ սխալը…», ասել է Էրդողանը:

Երկար լռությունից հետո պաշտոնական Անկարան ցույց տվեց, որ իրանա–ադրբեջանական լարվածությունը բնավ էլ պատահական չէ, հրահրված է հենց Թուրքիայի և ոչ միայն Թուրքիայի կողմից, ավելին՝ դրա հիմքում ընկած են երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր Իրանի և ոչ միայն Իրանի դեմ:

Հիշեցնեմ, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Բաքվի «ռազմական շքերթի» ժամանակ Էրդողանի արտասանած քառատողի միջոցով ակնհայտ տարածքային հավակնություններ էին ներկայացվել ԻԻՀ–ի նկատմամբ: Իրանի արձագանքը չէր ուշացել: Այժմ, ակնհայտ է դառնում, որ այդ քառատողը շատ ավելի վտանգավոր գործընթացի «նախերգանք» էր ընդամենը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031