Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան. ԶՊՄԿ-ն ինչ-որ առումով նախընտրական խոստում է եղել եւ այն կատարվել է

Հոկտեմբեր 21,2021 15:30

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին՝ արդյոք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի՝ կառավարությանն անցնելու գործարքը Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումների՞ց էր՝ որ ժողովրդից թալանվածը պետք է վերադարձվի ժողովրդին, ասաց՝ դա նախընտրական խոստում է եղել ինչ-որ առումով եւ այն կատարվել է. «Ես սեպտեմբերի 20-ին հանդիպել եմ Ռոման Տրոցենկոյի (Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության խոշոր բաժնետերն ու կառավարողն է, «Արդյունաբերական ընկերության» խոշոր բաժնետերը.-խմբ.) հետ՝ Հայաստանում տեղի ունեցած բիզնես-ֆորումի շրջանակներում եւ մենք քննարկել ենք համագործակցությունը մետալուրգիական ոլորտում, նաեւ պղնձաձուլարանի հետ կապված անելիքները: Հիմա մենք քննարկում ենք ճանապարհային քարտեզը՝ ով ինչ պետք է անի, որ մենք 3-4 տարիների ընթացքում ունենանք աշխատող պղնձաձուլարան: Իհարկե, դեռ 100 տոկոսով որոշված չէ, թե ում է պատկանելու պղնձաձուլարանը եւ ինչ մասնակցություն պետք է ունենա, որովհետեւ Հայաստանի մյուս հանքերի շահագործողները եւս հետաքրքվածություններ ունեն եւ գուցե մենք հրավիրենք այլ ընկերությունների եւս այս գործընթացի մեջ»:

Ըստ նախարարի, Ռոման Տրոցենկոն էլ հայտարարել է, որ ինքը տեսնում է Հայաստանում իր գործունեությունը պետության եւ կառավարության հետ գործընկերային միջավայրում եւ այդ տեսանկյունից, իր գործարքի մի մասը նվիրել է Հայաստանին, ավելի ճիշտ՝ Հայաստանի ժողովրդին, որպեսզի ցույց տա իր մտադրությունների լրջությունը:

Հարցին՝ ո՞վ պետք է վարի այդ բաժնետոմսերը, նախարարն ասաց, որ պետական գույքը կառավարում են տարբեր նախարարություններ. «Որոշ մասը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որն, ըստ էության հանքերի համար պատասխանատու ոլորտային նախարարությունն է: Որոշ մասը էկոնոմիկայի նախարարությունն է: Ես, կարծում եմ, որ սա միջանկյալ որոշում է եւ շուտով կորոշվի՝ կոնկրետ որ կառույցը կվարի: Դա կարող է լինել հենց վարչապետի աշխատակազմը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031