Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30-50 տոկոսով. վարչապետն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին

Հոկտեմբեր 21,2021 15:25

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին և նշել, որ այն կարևորագույն ռազմավարական ծրագրերից է և շրջադարձային նշանակություն կունենա ՀՀ-ի հետագա զարգացման գործում: «Ուսուցիչներն իրենք են ընտրում ատեստավորվել, այսինքն՝ վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ: Այս վերահաստատման արդյունքում նրանց աշխատավարձերը՝ կախված միավորներից, կբարձրանան 30, 40 կամ 50 տոկոսով: Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների, ուսուցիչների կամավոր ատեստավո ման ծրագիր: Խոսքը «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմաթիկա», «Պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների մասին է: Ի՞նչ է տեղի ունենալու հաջորդիվ: Այս փուլում մենք որոշ ժամանակ բաց կթողնենք կամավոր ատեստավորման պատուհանը, ընդ որում առարկաների ցանկը կընդլայնենք, այսինքն՝ բոլոր առարկաներով մենք կամավոր ատեստավորում կիրականացնենք: Մեր ակնկալիքն այն չի եղել, որ բոլոր ուսուցիչները հենց առաջին փուլում պետք է ատեստավորմանը մասնակցեն, դա նաև կազմակերպելու խնդիր է: Առաջին փուլով ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերն ինչպես արդեն ասացի՝ նոյեմբերից կբարձրանան»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պլանավորում է նաև հաջորդ փուլը, որով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով։ «Այսինքն՝ այն ուսուցիչները, ովքեր կարողացել են իրենց աշխատավարձը 30, 40 կամ 50 տոկոսով բարձրացնել, նրանք հնարավորություն կունենան ևս մեկ անգամ արդեն իսկ բարձրացված աշխատավարձը կրկին ատեստավորման միջոցով բարձրացնել 30, 40 և 50 տոկոսով՝ վերահաստատելով իրենց բարձր որակավորումը։ Այս գործընթացը կլինի բացարձակապես կամավոր»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գործընթացը կտևի մոտ 3-4 տարի, որի արդյունքում ՀՀ-ում բոլոր առարկաներից իքս թվով ուսուցիչներ կանցնեն ատեստավորման գործընթացը։ «Եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել կամավոր ատեստավորման, բնականաբար, կառավարության մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը կրկնապատկելու, և երբեմն նույնիսկ 125 տոկոսով բարձրացնելու հնարավորությունից: Սա հարց է, որի պատասխանի վրա մենք պետք է աշխատենք և շարունակենք մեր ուսուցիչներին քաջալերել, որպեսզի նրանք իրենց աշխատավարձ իրենց գիտելիքի հաստատմամբ բարձրացնեն: Երբ այս փուլն ավարտվի և պարզվի, որ կան ուսուցիչներ, որոնք չեն ուզում իրենց աշխատավարձը բարձրացնել, կրկնապատկել ՝ մեր մոտ բնականաբար հարց կծագի, թե ինչու և ինչպես է հնարավոր նման իրավիճակի ստեղծումը: Այս իրավիճակի արդյունքում մենք Հայաստանի հանրակրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ: Այն ուսուցիչները, որոնք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, բնականաբար, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական որակավորում անցնել և փորձել աշխատանք գտնե լ բոլորովին այլ ոլորտներում, որովհետև մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ կառավարության ղեկավարի՝ գործընթացի արդյունքում պետք է ապահովվի նաև, որ բարձր որակավորում ունեցող ուսուցիչները կարողանան իրենց գիտելիքները փոխանցել հեռավոր գյուղերի աշակերտներին։ Վարչապետ Փաշինյանը նշել է նաև, որ հանրապետությունում մեկնարկել է 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման լայնածավալ ծրագիր։ «Մենք զուգահեռ ծրագիր ենք սկսում, որի նպատակն առաջիկա 5 տարիների ընթացքում հանրապետության դպրոցները ժամանակակից լաբարատորիաներով կահավորելն է: Եթե այս ամենը դիտում ենք շղթայի մեջ՝ տեսնում ենք, որ կառավարության պատկերացումը, տեսլականը հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, արդեն իսկ թափ է հավաքում: Հույս ունեմ, որ 2022 թվականին այս իրագործան տեմպերն ավելի կմեծանան: Այսօր էլ հանրապետությունում մի քանի տասնյակ դպրոցներ են նորոգվում, հիմնանորոգվում, վերակառուցվում և գործընթացն, իհարկե, պետք է գնալով ավելի լայն ծավալներ ստանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նույն գործընթացը կիրականացվի նաև նախակրթության ոլորտում՝ ուսուցիչ-դաստիարակների վերապատրաստում, ֆիզիկական և բովանդակային ենթակառուցվածքների հաստատում:

Վարչապետն անդրադարձել է այն հարցին, որ ոչ բոլոր հեռավոր գյուղական համայնքներում այս պահին կան անհրաժեշտ թվով աշակերտներ: Կառավարության ղեկավարն նշել է, որ այդ համատեքստում քննարկվում է տրանսպորտային միջոցներով երեխաններին անվտանգ դպրոց, տուն տեղափոխելու տարբերակը: «Իհարկե, կարելի է այդ գյուղում երկու աշակերտանոց դպրոց պահել, բայց այս դեպքում կրթության որակը և կրթական միջավայր պատշաճ ստանալ հնարավոր չէ»,-ասել կառավարության ղեկավարը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ կամավոր ատեստավորման համար դիմել է 1372 ուսուցիչ, որոնցից գործընթացին մասնակցել է 996-ը: «966 ուսուցիչներից 468-ը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորների, կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար։ Մյուսները չեն հաղթահարել շեմը։ Ի՞նչ է սա իրենից ներկայացնում։ Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 125 հազար դրամ։ Այսպիսով, 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տ կոս ստացածներին՝ 50 հազար դրամով և 50 տոկոս ստացածներինը՝ 61 500 դրամով։ Ատեստավորման գործընթացները կազմակերպվել են սեպտեմբերի 18, 19, 25 և 26-ին: Ի դեպ, ատեստավորմանը կամավոր այս փուլում մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները և 7 առարկաների գծով: Այդ առարկաներն են եղել՝ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների գծով, 7-12-րդ դասարաններում դասավանդողները և 7 թվարկված առարկաներ ի գծով: Հաջորդ տարվանից այս գործընթացին կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները և բոլոր առարկաների գծով», – ասել է Վահրամ Դումանյանը։

Նախարարը հայտնել է, որ այս փուլում ատեստավորմանը մասնակցածների 47,2 տոկոսն է հաղթահարել շեմը և արդեն իսկ կան ուսուցիչներ, որոնք հոկտեմբեր ամսից կստանան մինչև 70-80 տոկոս հավելավճար: Նշվել է նաև, որ այն ուսուցիչները, ովքեր այս փուլում չեն հաղթահարել ատեստավորման շեմը, հաջորդ փուլերում հնարավորություն կունենան դարձյալ մասնակցելու։

Կառավարությունը շարունակում է ապահովել սպորտային նպաստի տրամադրումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2021 թ. օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվելու և 2021 թ. մրցաշրջանը եզրափակելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև ՀՀ հավաքական թիմերի անդամ հանդիսացող մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ հատկացնելու անհրաժեշտությունից ելնելով: Ըստ հիմնավորման՝ 2020 թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2021 թ.-ի համար այդ նպատակով հատկացվել է 232 000.0 հազար դրամ գումար: Ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով 2021 թ. պետբյուջեով «Ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում» միջոցառմանը հատկացվել է 249.7 միլիոն դրամ, որը շահառուներին պետք է տրամադրվեր մինչև օլիմպիական խաղերի ավարտը: Սակայն հաշվի առնելով, որ միջոցառումը պետք է ունենա շարունակական բնույթ և այն հանգամանքը, որ ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստեն 2021 թ. օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրո այի առաջնություններին և հաջողությամբ եզրափակեն 2021 թ. մրցաշրջանը՝ ուստի սպորտային նպաստի շարունակական տրամադրման անհրաժեշտություն է առաջացել: Սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով բարձր նվաճումների խթան:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2020 թվականից սկսած կառավարությունն այս կարգի որոշումներ է ընդունում. «Մեր նպատակն է աջակցել պրոֆեսիոնալ մարզիկներին, որպեսզի նրանք ավելի լավ նախապատրաստվեն միջազգային հարթակներում մրցելույթներին և ավելի բարձր նվաճումներ ունենան: Գիտեք նաև, որ մեր ռազմավարական նպատակներից է զանգվածային և պրոֆեսիոնալ սպորտի խթանումն ու զարգացումը»:

Օրենսդրական նախաձեռնություններ. օտարերկրյա ընկերությունների համար հեշտացվում են լիցենզավորման պայմանները

Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեության՝ վայրի պահանջ չնախատեսող տեսակներով զբաղվելու համար Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց կողմից տվյալ պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի (կամ համարժեք թույլտվության) առկայության դեպքում ՀՀ-ում համապատասխան լիազոր մարմնին դիմելու և պարզեցված ընթացակարգով թույլտվություն ստանալու օրենսդրական կարգավորում սահմանելու անհրաժեշտությամբ: Նախատեսված է պարզեցված ընթացակարգով թույլտվության տրամադրում՝ առանց ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելով։

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, օրինագծի նպատակն է ավելի հասանելի և մատչելի դարձնել օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեությանը. «Ուսումնասիրության արդյունքում 78-ից առանձնացրեցինք 13 գործունեության տեսակ, որոնց նկատմամբ կարող ենք առաջարկել լիցենզավորվելու ավելի հեշտ պայմաններ օտարկերյա ընկերություններին»:

Հավանության է արժանացել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.08.2021թ. հնգամյա ծրագրի «Սփյուռքի հետ կապերը» բաժնի պահանջներով, ըստ որի սահմանվել է ստեղծել սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ: Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է՝ զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը: Սփյուռքի գործերի հանձնակատարները աջակցելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին:

Միջազգային համագործակցություն. ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դոմինիկայի Ընկերակցության կառավարության միջև՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցողներին մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ: Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետությունն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի ռեժիմ ունի Կենտրոնական և Հարավային Ամերիկայի 3 երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի հետ: Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրեր կնքման ուղղությամբ: Համաձայնագրի կնքումը կնպաստի Դոմինիկայի Ընկերակցության հետ հարաբերությունների զարգացմանը` երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների, քաղաքացիների փոխայցելությունների խթանման, զբոսաշրջության և միմյանց մասին ճանաչողության բարձրացման միջոցով։ Համաձայնագրի նպատակն է յուրաքանչյուր կողմի պետության՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող ժամկետով:

Հավանություն է տրվել 2021 թ. սեպտեմբերի 16-ին ստորագրված «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագիր , որը կնպաստի COVID-19-ի բռնկման ռազմավարական պատրաստվածության և հակազդման գործընթացին, առողջապահական համակարգի, մասնավորապես՝ կորոնավիրուսի հայտնաբերման և ախտորոշման, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի ծառայությունների կարողությունների հզորացմանը՝ հիմնական բժշկական սարքավորումների, պարագաների և ախտորոշման ու բուժման համար անհրաժեշտ միջոցների, բուժաշխատողների պաշտպանվածության կազմակերպման, հասարակության իրազեկման, վիրուսով պացիենտների տրիաժի և կառավարման, վարակի հսկողության ուղեցույցների վերաբերյալ բուժաշխատողների վերապատրաստման միջոցով:Կապված COVID-19 գլոբալ համաճարակի հետ՝ ծրագրի նպատակն է բժշկական ծառայությունների տրամադրման շարունակականության, ինչպես նաև հիվանդության տարածման սպառնալիքին արագ հակադարձելու կարողության ապահովումը` (կորոնավիրուսով հիվանդների ժամանակին թեստավորում և բուժում), հաշվի առնելով նաև կորոնավիրուսի հնարավոր ալիքային ընթացքը և սեզոնային սրացումները: Ծրագրով նախատեսված 3 բաղադրիչների շրջանակում նախատեսվում են մի շարք աշխատանքները. վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության բարձրացում, մասնավորապես՝ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղերի արդիականացում: Նախատեսվում է նաև վարակիչ հիվանդությունների դեպքերի վարման համակարգի հզորացում, մասնավորապես՝ ՀՀ Լոռու մարզում ինֆեկցիոն հիվանդությունների ծառայության ենթակառուցվածքի բարելավում. Վանաձորում ինֆեկցիոն ծառայությունների համար նախատեսված շենքային պայմանների բարելավում՝ նոր մասնաշենքի կառուցում՝ 30 մահճակալի համար, ընդլայնվելու հնարավորությամբ, Վանաձորի ինֆեկցիոն ծառայության վերազինում, այդ թվում հատուկ բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների ձեռքբերում լաբորատորիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության համար, COVID-19-ով հիվանդների վարման վերաբերյալ բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացների կազմակերպում (առաջարկվում է ԱՀԿ-ի ընթացակարգերով): Բացի այդ աշխատանքներ կտարվեն հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված, մասնավորապես՝ հանրային իրազեկման ռազմավարության մշակում, տեղեկատվական բազմազան հարթակների օգտագործում հանրային իրազեկման նպատակով։ Ծրագրի իրականացման նպատակով որպես դրամաշնորհ առաջարկվում է հատկացնել 3 մլն ԱՄՆ դոլա գումար։

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ տասնմեկը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Համաձայնագիրը կնքվել է 2013թ. սեպտեմբերի 28-ին, որի հիմնական նպատակն է՝ օգնել ՀՀ-ին արագ անցում կատարել դեպի կառավարման ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական ձևին: Համաձայնագրի շրջանակում ամերիկյան կողմից հատկացվում են ֆինանսական միջոցներ՝ աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումներին այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսիք են ընտրությունների վարչարարությունը և քաղաքական կուսակցությունները, օրենսդրության ամրապնդումը, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցների կարողությունների զարգացումը: Մինչ այսօր նշված համաձայնագրում կատարվել է 10 փոփոխություն` յուրաքանչյուր փոփոխությամբ նախատեսելով լրացուցիչ ֆինանսական հատկացում և/կամ նոր ծրագրային ոլ որտ: 11-րդ փոփոխությամբ նախատեսվում է համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագրերի համար ավելացնել 1,858,470.56 ԱՄՆ դոլար՝ դարձնելով ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը 66,198,913.56 ԱՄՆ դոլար: Oժանդակության ծրագրերով նախատեսվում է աջակցել խոցելի բնակչությանը և մեղմել 2020 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած խնդիրները: Այս փոփոխությամբ ֆինանսավորում է տրամադրվում հակամարտությունից անմիջականորեն տուժած կանանց և աղջիկներին սոցիալական ծառայությունների մատուցման համար, ներառյալ ԼՂ-ից տեղահանվածներին և հակամարտութ յան հետևանքով զոհված, վիրավոր կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին: Լրացուցիչ ֆինանսավորման 1,358,470.56 ԱՄՆ դոլարը կուղղվի Հակամարտության մեղմում և կայունացում ծրագրային ոլորտին, իսկ 500 000 ԱՄՆ դոլարը՝ Իրավունքի գերակայություն և մարդու իրավունքների ծրագրային ոլորտին՝ աջակցելու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված նախաձեռնություններին:

Ձմեռային զորակոչը՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը

Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: 2021 թ. ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: Նախատեսվում է նաև այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին: Ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեի մասին օրենքում և փոփոխություններ որ լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգն ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ 2021թ․-ի ընթացաքում ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունե ող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին կտրամադրվի պետական աջակցություն: Ծրագիրը կիրականացվի 50 շահառուի, այդ թվում՝ 5 հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատատեղի հարմարեցմամբ։

Այլ որոշումներ

Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» մեկ միասնական հարթակի ներդրման նպատակով: Ըստ հիմնավորման՝ Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան համակարգի ներդրման արդյունքում տնտեսավարողներին համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացն կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչի արդյունքում կկրճատվեն ձևակերպումների ժամկետը:

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ավանդի դիմաց փոխհատուցման նաև անկանխիկ վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով: Գործող կարգով սահմանվել է, որ սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվում է «ՎՏԲ-Հայաստան» բանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարը:

Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի 21 հասցեում գտնվող հողամասն՝ անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար:

Հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով կառավարությունը Առողջապահության նախարարությանը կհատկացնի 2,000,000.0 հազ դրամ

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031