Տաթեւի համայնքապետարանի աշխատակից 45-ամյա Արմենուհի Վ․-ն, Հայաստանի գլխավոր դատախազին դիմում է գրել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 17-ին, Տաթեւ համայնքում իր եւ իր ընտանիքի անդամների վերաբերյալ սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող թռուցիկներ են բաժանվել։ Ըստ դիմումատուի, «դրա հետեւում կանգնած» են Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանը եւ Վարուժան Մ.-ն։
Սյունիքի մարզի դատախազությունում փաստի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր: Արմենուհի Վ․-ի դիմումը մարզի դատախազություն մուտքագրվել է հոկտեմբերի 20-ին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ