Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մ.-ն և հայտնել, որ Տերյան փողոցի 44 հասցեում աշխատակազմի ղեկավար Ավետ Պողոսյանն առանց պատճառի հայտնել է, որ պետք է աշխատանքից հեռանալու դիմում ներկայացնի, հավելել, որ հնարավոր է՝բռնություն կիրառվի իր նկատմամբ:
Հետաքննիչ Զաքարյանին Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարը հաղորդում է տվել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի նախկին պետ Մանուել Մ.-ն հոկտեմբերի 20-ից ազատված է զբաղեցված պաշտոնից, սակայն, իրացնելով իր ենթադրյալ իրավունքները, հրաժարվում է ազատել իր նախկին աշխատասենյակը՝ այդպիսով Կենտրոն վարչական շրջանին պատճառելով էական վնաս:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14.30-ին ՀՈԲ ծառայողները Մանուել Մ.-ին Կենտրոն վարչական շրջանի շենքից բերման են ենթարկել:
Մ. Մ.-ն բաց է թողնվել:
Կարդացեք նաև
Նախապատրաստվում են նյութեր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ