Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը. Վահան Քերոբյան

Հոկտեմբեր 21,2021 14:26

Հարցին՝ գնաճով անհանգստացա՞ծ չեն, ի՞նչ են անում այն մեղմելու ուղղությամբ, այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ գնաճով շատ անհանգստացած են. «Մեր աշխատանքի արդյունքը պիտի լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը։ Պետք է փորձենք զսպել գնաճն այն գործիքներով, որոնք ունենք մեր տնօրինման տակ, նաեւ ԿԲ-ն է, իհարկե, իր գործիքակազմը կիրառում, բայց երբեմն այդ գործիքակազմը սկսում է վնասել տնտեսության շատ կարեւոր ճյուղեր, օրինակ՝ արտահանումը․ գիտեք, որ արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարվա երեւի ամենացածր կետում է։ Եվ դա մեզ շատ է անհանգստացնում, ինչպես նաեւ մեր արտահանողներին»:

Վահան Քերոբյանի խոսքով՝ գնաճի դեմ պայքարում ակնկալում են, որ Կենտրոնական բանկը թույլ չի տա, որպեսզի տնտեսության այն ճյուղերը, որոնք շատ կարեւոր են, վտանգվեն:

Նախարարն ասաց, որ ԵԱՏՄ գործընկերների մեջ պարբերաբար խորհրդատվությունների մեջ են, որպեսզի ՀՀ տնտեսավարողներին կարողանան ապահովել ցածր գներով կամ նորմալ գներով ապրանքներով, հումքերով:

Դիտարկմանը՝ թանկացել են ոչ միայն ներկրվող ապրանքները, այլեւ տեղական գյուղմթերքը, ինչո՞վ է պայմանավորված, Վահան Քերոբյանն ասաց, որ այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ է գրանցվել. «30 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից, եւ, եթե պահանջարկը հաղորդակցվող երկրներում աճում է, դա անդրադարձ է ունենում նաեւ մեր տեղի արտադրողների եւ տեղի արտադրանքի վրա»։

Նախարարն ասաց, որ գնաճը մի կողմից էներգակիրների կտրուկ թանկացման, մյուս կողմից լոգիստիկ շղթաների խաթարման արդյունք է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031