Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սա հետադարձ ուժ ունենար ու անդրադառնար Նիկոլ Փաշինյանի վրա, միայն այդ դեպքում ես կստորագրեի սրա տակ». Ագնեսա Խամոյան

Հոկտեմբեր 21,2021 13:47

«Զավեշտը նրանում է, որ այս նախագծի հեղինակներն էլ են եղել լրագրողներ»,- այսօր ՔՊ պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա հանել էր ՔՊ-ական պատգամավորների կենսագրությունը. «Արթուր Հովհանիսյանը աշխատել է Ա1+-ում, Հ3-ում, 1in.am-ում, լրագրողի իր կարիերան ավարտել է ParaTV-ում: Սարգիսը Խանդանյան երկար տարիներ աշխատել է «Սիվիլնեթ» կայքում՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող, Թագուհի Ղազարյանը սպորտային լրագրող է եղել ու կենսագրականի մեջ ունեցել է լրագրողի դրվագը, ու ամենակարկառուն հեղինակներից Վահագն Հովակիմյանը տարիներ շարունակ աշխատել է «Հայկական ժամանակում», նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել է «Օրագիր» թերթում: Զավեշտն այն է, որ 4-ն էլ եղել են լրագրողներ, ժամանակին պայքարել են խոսքի ազատության համար հավանաբար, մատնանշել մի շարք խնդիրներ: Շատ ուշագրավ ու հետաքրքիր կլիներ, եթե սա հետադարձ ուժ ունենար ու անդրադառնար տարիներ շարունակ լրագրող ու խմբագիր աշխատած Նիկոլ Փաշինյանի վրա, միայն այդ դեպքում ես կհամաձայնեմ սրան ու կստորագրեմ սրա տակ: Եթե սա հետադարձ ուժ ունենար, ոչ կլիներ 2018-ի հեղափոխությունը, ոչ էլ մենք այս իրավիճակում կհայտնվեինք: Վստահաբար, սա կտարածվեր Նիկոլ Փաշինյանի վրա ու Նիկոլ Փաշինյանը չգիտեմ որտեղ կհայտնվեր: Իրենց քաղաքական թիմի ղեկավարը շատ լավ հասկանում է ԶԼՄ-ների դերը: Քաղաքական գործիչներից պակաս աշխատանք չեն կատարում այսօր լրագրողները ու սա ակնհայտորեն միտված է լրագրողների ազատությունները սահմանափակելուն, որքան էլ ցանկությունները մեկնաբանեն որպես բարի նպատակներ: Սրա նպատակը ակնհայտ է՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում ենք: Փաշինյանն ասում էր՝ լրագրողները երբեք այսքան ազատ ու անկախ չեն եղել, ինչպես իր օրոք: Ես ասեմ՝ երբեք այսքան սահմանափակված չի եղել լրագրողների գործունեությունը»:

Հիշեցնենք, որ ՔՊ-ականների հեղինակած նախագծով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու: Բացի այդ, պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվությունը եւ կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031