Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ներին ասում են՝ մենք կընդունենք օրենքը, դուք էլ խելոք կաշխատեք այնպես, ինչպես մենք նախատեսել ենք». Էլինար Վարդանյան

Հոկտեմբեր 21,2021 13:25

ՔՊ պատգամավորները «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթ են հեղինակել: Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այդ նախագծով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում՝ ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու: Բացի այդ, պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվություն եւ կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա: Պատգամավորը հայտարարեց, որ սրանով ուզում է առողջացնել լրատվական դաշտը:

Այսօր «Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում կազմակերպել էր հանրային քննարկում՝ այդ նախագծի մասին: Նրանք գտնում են, որ նախագծով խոսքի ազատությունը սահմանափակվելու է:

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ նախագիծը, որն առնչվում է ԶԼՄ-ներին, չի քննարկվել հիմնական շահառուների՝ ԶԼՄ ներկայացուցիչների, խմբագիրների հետ:

Էլինար Վարդանյանը ներկայացրեց խնդրահարույց հոդվածները. «Սկզբնական փուլում նախագիծը շատ ավելի խայտառակ ձեւակերպումներ ուներ: Քննարկում է եղել միջազգային կառույցների, ինչպես հեղինակներն ասացին՝ փորձագետների հետ, բայց պարզ չէր, թե ինչ փորձագետների հետ է քննարկվել: Փորձ է արվում անանուն աղբյուր հասկացությունը ծածկել: ԶԼՄ-ները անանուն աղբյուր օգտագործելու հարցում ունեն պաշտպանվածություն»:

Էլինար Վարդանյանի համար անհասկանալի է, թե ինչու նախագիծը չի քննարկվել շահագրգիռ կողմերի, մեդիայի ներկայացուցիչների հետ. «Ասում են՝ մենք կընդունենք օրենքը, դուք էլ խելոք կաշխատեք այնպես, ինչպես մենք նախատեսել ենք»:

Հարցին՝ քննարկմանը ի՞նչ է հետեւելու՝ դիմելո՞ւ եք ՍԴ՝ Լիլիթ Գալստյանը պատասխանեց, որ սրանով «Հայաստան» դաշինքն իր աջակցություն է հայտնում լրագրողներին, եթե փորձագիտական խումբը կգտնի ճիշտ վիճարկելու՝ կդիմեն նաեւ ՍԴ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031