Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտային նպաստ՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին ու մրցանակակիրներին

Հոկտեմբեր 21,2021 13:16

Կառավարության նիստում այսօր որոշում կայացվեց պահուստային ֆոնդից 114 միլիոն դրամ հատկացնել ԿԳՄՍ-ին: Ներկայացնելով նախագիծը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ գումարն անհրաժեշտ է, որպեսզի 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված՝ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվեն եւ 2021 թվականի մրցաշրջանը եզրափակելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին ու մրցանակակիրներին, ինչպես նաեւ Հայաստանի հավաքական թիմերի անդամ հանդիսացող մարզիկներին ու օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ հատկացնեն:

Ըստ նախարարի, գումարի տրամադրումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչն էլ որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով բարձր նվաճումների խթան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031