Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ն.Կ-ն եւ հայտնել, որ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում ուսանողներից դիպլոմի համար գումար են պահանջում: Նա նաեւ հայտնել է, որ հոկտեմբերի 19-ին դեկանի որդին հարվածել է ուսանողներից մեկին:
Դիպլոմ ստանալու համար գումար պահանջելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել նաեւ Հնդկաստանի Հանրապետության եւս մեկ քաղաքացի՝ Կ. Ս.-ն: Վերջինս հայտնել է, որ նույն համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը (լուսանկարում) իրեն ավարտական դիպլոմ տալու խոստումով օգոստոսից մինչև հոկտեմբեր ամիսների ընթացքում պահանջել և ստացել է գումարներ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստում են նյութեր:
Կարդացեք նաև
Տիկին Համբարձումյանի հետ որեւէ կերպ կապվել չհաջողվեց: Բուհի հեռախոսահամարները «չեն պատասխանում, սակայն պատրաստ ենք ներկայացնել նրա տեսակետը: