Քիչ առաջ մահվան դեպք է գրանցվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Ըստ Aravot am-ի, 4-րդ մասնաշենքում պատիժ կրող Ա. Սաֆարյանը հանկարծամահ է եղել։ Նա Ֆրանսիայի քաղաքացի է, տարիքը մոտ 35 տարեկան։ Սաֆարյանի մոտ զարկերակային ճնշման տատանում է գրանցվել եւ նա վայր է ընկել միջանցքում։
Ըստ մեր աղբյուրի, Ա. Սաֆարյանը երեկվանից բողոքել է, որ սիրտը լավ չի, ունի թրոմբ, բայց որեւէ բուժօգնություն չի ցուցաբերվել։
Դեպքի առնչությամբ կներկայացնենք նաեւ քրեակատարողական ծառայության պարզաբանումը։