Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամին որտեղ ներխուժել է մայիսի 12-ին, նույն դիրքերում կանգնած են. Կութի գյուղապետ. «168 ժամ»

Հոկտեմբեր 21,2021 10:27

Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանն ասաց, որ թշնամին որտեղ ներխուժել է մայիսի 12-ին, նույն դիրքերում կանգնած են։

«Իրենք սարի հետևում են, մենք իրենց վրաններն ենք տեսնում, նկատելի է, որ աշխույժ են, շարժ կա, այլ բան չենք տեսնում։ Հիմա որ գյուղում կանգնում-նայում եք, իրենց վրաններն ենք տեսնում, մենք չգիտենք՝ իրենք սարի հետևում ինչ գործողություններ են անում, ի՞նչ իմանանք՝ ինչ է այնտեղ կատարվում։ Տեխնիկայի շարժ անզեն աչքով չի երևում, պետք է հեռադիտակով ամեն վայրկյան հետևենք, որ տեսնենք։ Հնարավոր է՝ Շորժայի, Սոթքի տարածքում թշնամու գործողություններն ավելի տեսանելի են, մենք անզեն աչքով չենք տեսնում։ Իրենց մեքենաների շարժը մենք տեսնում ենք գիշերով, երբ լույսերը վառած բարձրանում են դիրքեր, իսկ ցերեկով դա տեսանելի չէ, գիշերով այդ լույսերից ենք իմանում, որ տեխնիկա են բարձրացնում դիրքեր»,- նշեց Սիմա Չիտչյանը և ընդգծեց, որ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, առ այսօր նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031