Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում են համոզել հանրությանը, թե իբր ադրբեջանցիները չեն ամրապնդվում ՀՀ տարածքում. «Փաստ»

Հոկտեմբեր 21,2021 10:18
adrbejan

Ադրբեջանական զինված ուժերը մայիսից սկսած ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Թվում է, թե Հայաստանը պետք է տարբեր միջազգային հարթակներում ամենալուրջ կերպով շարունակի բարձրացնել այս հարցը, սակայն Նիկոլ Փաշինյանը բավարարվեց միայն երկկողմանիորեն զորքերը սահմանից դուրս բերելու և դիտորդներ տեղակայելու առաջարկով։ Իսկ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այդ առաջարկը, այլև տարբեր տեսակի սադրանքների է դիմում, ինչպես նաև ամրանում իր զբաղեցրած դիրքերում։

Օրերս էլ ՄԻՊ Արման Թաթոյանն էր անդրադարձել այս խնդրին՝ արձանագրելով, որ Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիներն ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը։ Նկատի ունենանք, որ ՄԻՊ-ը շատ լուրջ հարց է բարձրացնում, քանի որ խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է։ Սակայն ուշագրավ է, որ ՄԻՊ-ի կատարած արձանագրումներին ի պատասխան հետևում է ՊՆ-ի անհասկանալի արձագանքը։ Դրանով, կարծես, շարունակվում է իշխանությունների կողմից ՄԻՊ-ի ներկայացրած փաստերը հերքելու հերթական գործելակերպը, թե դրանք ուռճացված են, անճշտություններ են պարունակում և այլն։

Եթե հիշում եք, մի այդպիսի դեպք էլ վերաբերում էր գերիների հարցին, երբ Բաքվում հայ գերիներին խոշտանգելու մասին ՄԻՊ-ի ներկայացրած փաստերը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվանեց «հնարովի տեսարաններ»։ Այս անգամ ներկայացված պարզաբանմամբ պաշտպանական գերատեսչությունն, ըստ էության, անտեսելով Հայաստանի բնակչության շահերը, ցանկանում է համոզել հանրությանը, թե իբր ադրբեջանցիները չեն ամրապնդվում ՀՀ տարածքում։ ՊՆ-ն նշում է, թե ադրբեջանցիները դիրքային ամրապնդման ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացնում: Ստացվում է՝ իրականացնում են, բաց ոչ ակտիվ: Սակայն ՊՆ-ն այդպես էլ չի հերքում, որ խոսքը ՀՀ տարածքի մասին է:

Այսինքն, ռազմական գերատեսչությունը չի հերքում ՄԻՊ-ի արձանագրած իրողությունները, որոնք վերաբերում են կոնկրետ Գեղարքունիքի մարզի տարածքին։ Ի դեպ, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները կա՛մ վախենում են, կա՛մ ուղղակի պաշտպանում են ադրբեջանցիների քայլերը:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031