Թե ինչու ընտրողը հունիսի 20-ին վստահեց իշխող ուժին, իսկ մի քանի ամիս անց մերժում է նրան, դա էլ նրա շփոթվածության, տարբեր մոլորությունների, էմոցիոնալ վերաբերմունքի դրսեւորում է: Իսկ գուցե ընդամենը ժամանակին իր կողմից շատ սիրված Նիկոլ Փաշինյանի եւ նրա քարոզչական հնարքների ազդեցությունն է:
Փաշինյանի հանդեպ սերը նվազել է, իսկ «սիրո տարիներին» նրա կողմից իրեն ներշնչած կլիշեները մնացել են եւ որոշակի պահվածք են թելադրում: Բայց ամեն ինչ սահման ունի, գուցե համբերության բաժակն է սկսել լցվել` դե ինչքա՞ն կարելի է շոուներ սարքել, խաբել, տեղերում նորմալ աշխատող համայնքապետերին բռնել: Մյուս կողմից` սահմանի պաշտպանությունն իշխանությունների գլխավոր հոգսը պետք է լինի, իսկ մարդն այսօր անպաշտպան է` հույսն իր համայնքապետերի, ռուսների եւ Աստծու վրա դրած:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում