Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը ԲԴԽ-ում հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ

Հոկտեմբեր 21,2021 14:00

Հոկտեմբերի 18-ին ԲԴԽ-ում շարունակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Նիստի մեկնարկին Խորհուրդը հայտարարել է, որ հետաձգում է դատավոր Մարաբյանի՝ նախկինում ներկայացրած միջնորդության քննությունը՝ գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

Դատավոր Սերգեյ Մարաբյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։

Ըստ դատավորի՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սահմանում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, հակասում է Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 164-րդ հոդվածի 2-րդ մասին։

Խորհուրդը ժամանակ է տրամադրել Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին՝ այս միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Ըստ Մարաբյանի մեկ այլ միջնորդության. «դատավորների նկատմամբ Արդարադատության նախարարության կողմից վարույթներ հարուցելու հնարավորությունը հակասում է Սահմանադրությանը» եւ այս հարցով ԲԴԽ-ն պետք է դիմի Սահմանադրական դատարան:

Բացի այդ՝ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու համար դատավոր Սերգեյ Մարաբյանը ժամանակ խնդրեց:

Սեփ.լր.

Լուսանկարը՝ ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ

21.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031