Մի խումբ երիտասարդներ ցավակցական հեռագիր են հղում Սիրադեղյանների ընտանիքին՝ գրող, հրապարակախոս, պետական և կուսակցական գործիչ, ՀՀՇ վարչության նախկին նախագահ, ՀԱԿ վարչության անդամ, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, Հայաստանի անկախության հիմնասյուներից մեկի՝ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ։ Սիրադեղյանն իր մահկանացուն կնքեց 21 տարվա տարագրությունից մեջ՝ Հայաստանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Նոյեմբերի 13-ին նա կդառնար 75 տարեկան։
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը վերջին շրջանում մեծ տարածում գտած՝ «Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր։ Ցպահանջ», «Գյադաների ժամանակը» գրքերի, ինչպես նաև մի շարք առանցքային ելույթների, հրապարակախոսությունների, և մարգարեական կանխատեսումների հեղինակ է։
Ստորև ներկայացնում ենք ներքոստորագրյալների անունները․
Մանուկ Նիգոյան (Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն)
Կարդացեք նաև
Հովհաննես Հովակիմյան (արձակագիր, գրականագետ)
Արամայիս Ավետիսյան (ՀԱԿ վարչության անդամ, քաղաքական երկխոսություն ՀԿ-ի գործադիր տնօրեն)
Դավիթ Հովհաննիսյան (MIND նախագահ)
Սարգիս Գևորգյան (գործարար)
Գոհար Հայրապետյան (լրագրող, հաղորդավար)
Արեգ Գևորգյան (գործարար, Արմատ գաստրո գրուպի հիմնադիր տնօրեն)
Սարգիս Մեքինյան (արևելագետ, արաբագետ)
Ռուբեն Բանուչյան (լրագրող)
Մհեր Թարոյան (Լրագրող)
Տաթև Հովակիմյան (դերասանուհի)
Նորայր Սարգսյան (արձակագիր)
Վով Մուշեղյան (լրագրող)
Էլեն Բաբալյան (լրագրող, խմբագիր)
Զաքարիա Ղազարյան (տնտեսագետ, հաշվապահ)