Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարծում եմ, երկկողմանի զիջումների գործընթաց է գնում․ Բորիս Նավասարդյան. «Ա1+»

Հոկտեմբեր 20,2021 21:12

«Կարծում եմ, երկկողմանի զիջումների գործընթաց է գնում, իսկ թե Հայաստանը ինչ է զիջել ռազմագերիների դիմաց, մենք չգիտենք։ Հակառակ դեպքում որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Ադրբեջանը պետք է գնար այդ քայլին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանից 5 գերիների վերադարձին։

Մինչ այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ է փոխանցել բոլոր քարտեզները, եթե Ադրբեջանը կվերադարձնի բոլոր գերիներին։ Արդյո՞ք քարտեզներ են փոխանցվել։

«Կամ այլ բան է, կամ քարտեզների խոստում է եղել։ Սա այն թեման է, որի շուրջ իշխանությունների կողմից թափանցիկություն չկա, և միգուցե դա արդարացված է։ Չեմ բացառում, որ ընդհանուր առմամբ դրական գործընթաց է գնում»,- հավելեց Բ․Նավասարդյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031