ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան հրաժարվել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցությունից։ Yerevan.Today-ը դիմեց պատգամավորին՝ տեղեկությունը հաստատելու կամ հերքելու և պատճառների համար։
«Այո, ձեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Իմ չմեկնելու պատճառը շատ պարզ է․ այնտեղ տեղի էր ունենալու վեհաժողովի համակարգողի ընտրություն, ով հանդիսանում է Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջիևը և ում, ի դեպ, ինձ հասած տեղեկություններով, մեր պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել։ Դա ինձ համար անընդունելի է, և ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է կողմ քվեարկել մի պետության ներկայացուցչի օգտին, որը ոճրագործություն է իրականացրել իմ երկու ազգերի նկատմամբ»,- ասաց պատգամավորը։