Ասուլիսում հնչած դիտարկմանը, թե ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, երբեմնի ՔՊ-ական պատգամավոր եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, որ տարիներով քննադատել է, այսպես ասած՝ ՀՀԿ-ի ստեղծած արատավոր համակարգը, հիմա օգտվում է դրանից, համագործակցում անգամ ԵՊՀ-ի ընդդիմադիր որոշ ներկայացուցիչների հետ, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց, որ հպարտ է իր անցած ճանապարհով ու չի ցանկանում ջնջել իր պատմությունը, իրեն էլ միշտ համարել է համալսարանական:
«Ինչ վերաբերում է այն հարցին, որ համագործակցում եմ եւ այլն, ինձ համար կարեւորը պրոֆեսիոնալիզմն է, աշխատանքի արդյունքը եւ այն, որ համալսարանը հեռու լինի քաղաքականությունից… Բուհը պետք է զերծ լինի քաղաքական եւ կուսակցական ազդեցություններից…Ես հստակ կարող եմ ասել, որ այս պահին բուհը հեռու է դրանից»,-ասաց նա:
Մեկ այլ հարցի՝ եթե ՍԴ-ն վիճարկելի գործընթացը ճանաչի հակասահմանադրական, եւ արդյունքում օրինական չհամարվի իր՝ ռեկտորի պաշտոնակատար լինելը, ինքն ինչ է անելու, Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Եթե-ներով հարցերին պատասխանելն անշնորհակալ գործ է, Հիմնադրամների մասին օրենքը գրվել է շատ տարիներ առաջ, ոչ թե ինձ համար: Թողեք ՍԴ-ն իր ֆունկցիան կատարի, չեմ կարծում դա ինձանով է պայմանավորված, եւ իմ անձը չարժեվորենք»:
Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի անձի վերաբերյալ քննադատություններին՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջ խոնարհվելու համար, հարց հնչեց՝ որպես Փաշինյանին հոտնկայս ծափարահած մարդ, տարբերություն տեսնո՞ւմ է իր եւ նախկինների դրսեւորած վարքագծի միջեւ: «Ճիշտ կլինի կոռեկտության սահմանները պահել»,-ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը: Ապա հավելեց, որ անհնար է համեմատության եզրեր տանելը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ