Գրոսմայստեր Սամուել Սեւյանը, որը Ուեսլի Սոի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ միասին շախմատի ԱՄՆ տղամարդկանց առաջնությունում հավասար միավորներով մտել էր փլեյ-օֆֆ, միմյանց միջեւ անցկացված արագ շախմատի արդյունքներով արժանացավ բրոնզե մեդալի: Սա, թերեւս, երիտասարդ հայ շախմատիստի ամենալուրջ հաջողությունն է մեծահասակների պայքարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ