Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը որպես սյունեցի, Փայլասարի հետ կապված հարցին՝ այն ադրբեջանցիների՞ վերահսկողության տակ է, չնայած ՊՆ-ն հերքում է՝ պատասխանեց. «Կապանի քաղաքապետը շատ մանրակրկիտ քարտեզի վրա բացատրեց, իրենից լավ այսօր ռեալ պատկերը ոչ ոք չի ներկայացնի: Ասեմ ավելին՝ Շիկահող, Ճակատեն, Սրաշեն հատվածում մենք նույնպես ունենք խնդիր, որովհետեւ ադրբեջանական զինված ուժերը, չհանդիպելով թե՛ դիվանագիտական, թե՛ այլ որեւէ դիմադրության՝ քայլերով գալիս են առաջ: Ենթադրաբար, մենք կկորցնենք նաեւ Շիկահողի դիմացի բարձունքը, որն անմիջապես առնչվում է արդեն գյուղի հետ»:
Հարցին՝ հիմա Փայլասարն ո՞ւմ վերահսկողության տակ է՝ Վահե Հակոբյանը պատասխանեց. «Դե ես ինչքան հասկանում եմ՝ ադրբեջանական»:
Երբ հիշեցրին իշխանական թեւի պարզաբանումները Վահե Հակոբյանն արձագանքեց. «Իշխանական թեւը 3 տարի է՝ բան է ասում, անլուրջ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ