Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովհաննիսյանն՝ իր դոկտորականի մասին. «Թող դատարանն ասի՝ կա՞ն խախտումներ, թե ոչ»

Հոկտեմբեր 20,2021 17:45

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը հերյուրանք է որակում բոլոր այն հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում իր դոկտորական ատենախոսության որակը: Լրագրողի հարցին՝ ինչ բարոյական իրավունքով է խոսում ակադեմիական ազատություններից, երբ կասկածներ կան, որ իր դոկտորական ատենախոսությունում առկա են խախտումներ եւ գրագողության դեպքեր, նա հետեւյալ կերպ արձագանքեց. «Բարոյական կողմից խոսելը ճիշտ չէ, որովհետեւ դրանք պարզ հերյուրանքներ են ու չեն համապատասխանում իրականությանը՝ սկսած նրանից, որ հոդվածները տպագրվել են այն ամսագրերում, որոնք ընդունված են եղել ԲՈԿ-ի կողմից եւ եզրակացությունը տվել է ԲՈԿ-ը: Հիմա դատական պրոցես է գնում: Ոչ ես, ոչ դուք դատարան չենք, դատարանը պետք է հստակ պատասխան տա՝ կան խախտումներ, թե ոչ»:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, իր դոկտորականում չկան խախտումներ. «Դա եղել է առաջին պաշտպանությունը, որը օնլայն էր, քանի որ վստահ եմ եղել իմ տասը տարվա աշխատանքի վրա, որի մի մասն արել եմ ԱՄՆ-ում, մի մասը Գերմանիայում, տարբեր համալսարաններում: Դրա համար վստահությամբ աշխատանքս տարա հրապարակային պաշպանության՝ դա տալով ուղիղ եթեր: Այնպես որ՝ չեմ ուզում հերյուրանքները մեկնաբանել»:

Հիշեցնենք, որ նախկին ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից, կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանն էր մշտապես բարձրաձայնում Հովհաննես Հովհաննիսյանի ատենախոսության որակի մասին, վերջերս էլ այդ թեմայով հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031