Օրգանիկ գյուղատնտեսություն, բնության պահպանություն և աղքատության նվազեցում. Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) նախաձեռնած միջազգային եռօրյա համաժողովի մասնակիցները բացահայտել են Հայաստանի էկո հնարավորությունները:
Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ու միջազգային նշանակության ոլորտային հարցեր, գյուղատնտեսական կոոպերատիվների դերը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը և հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում։ Այս առումով, Գերմանիայի բնության պահպանության միությունն ու Ակբա բանկն արդեն 6 տարի համատեղ քայլեր են իրականացնում նշված խնդիրների լուծման և ոլորտի զարգացման համար։
«NABU-ի համար կարևոր է ունենալ ուժեղ գործընկերներ: Ակբա բանկը հենց այդպիսին է և փորձը ցույց է տալիս, որ այն ծրագիրը, որը մենք համատեղ ենք իրականացնում, լուրջ հաջողություններ է արձանագրել, քանի որ մեր ծրագրի ի հայտ գալուց հետո Հայաստանում օրգանիկի սերտիֆիկացման թիվն ավելացել է շուրջ 50%-ով»,- նշել է NABU Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը։
Կարդացեք նաև
«Ակբա բանկի հետ համագործակցությունը շատ կարևոր է. միասին կարողանում ենք ֆերմերներին ցույց տալ օրգանական գյուղատնտեսության ուժեղ կողմերը, տեսանելի դարձնել, որ այս ոլորտում կարելի է կայուն բիզնես իրականացնել,- նշել է Գերմանիայի բնության պահպանության միության գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը։
«Օրգանական գյուղատնտեսությունը նեղ սեգմենտ է, բայց շատ կարևոր ուղղություն է: Տեսնում ենք ոլորտի զարգացման պոտենցիալը. 6 տարիների ընթացքում կարողացել ենք գրանցել շոշափելի արդյունքներ։ Եթե ամփոփենք 6 տարում ինչի ենք հասել ու արդյո՞ք արդյունքները գոհացնում են, ես կպատասխանեմ՝ այո։ Մենք գիտենք, որ այս ոլորտում բոլորս միասին կարող ենք հաջողություն գրանցել: Մենք կանգ չենք առնելու ու պատրաստ ենք ձեզ հետ ճանապարհ անցել»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից