Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի բժշկական կենտրոնում կստեղծվի վերականգնողական բաժանմունք

Հոկտեմբեր 20,2021 17:08

2020 թվականի Արցախյան լայնածավալ պատերազմը խլեց հազարավոր երիտասարդների կյանքեր՝ թողնելով նաև մեծ թվով ծանր վիրավորներ:

Պատերազմի ընթացքում կիրառված զինատեսակները (այդ թվում՝ արգելված) ուղեղի, ողնաշարի և այլ լրջագույն վնասվածքներ են հասցրել, որոնք պահանջում են ֆիզիկական և հոգեբանական երկարատև վերականգնում: Հայաստանում վերականգնողական բուժում են տրամադրում միայն երկու բժշկական հաստատություն. մեկը գտնվում է Երևանում, իսկ երկրորդը՝ Գյումրիում: Հաշվի առնելով այս բնակավայրերի հեռավորությունը Հայաստանի համայնքների մեծ մասից՝ ծանր վիրավորներից շատերը զրկված են պատշաճ վերականգնողական խնամքի հնարավորությունից կամ ստիպված են անընդհատ տեղափոխվել մարզից մարզ: Այսպիսով, ակնհայտ է, որ վերականգնողական ծառայությունների ապակենտրոնացումը հանդիանում է այս ոլորտում հիմնական մարտահրավերներից մեկը:

Այս խնդրի հաղթահարման նպատակով «Ազնավուր» հիմնադրամը, խորհրդակցություններ ունենալով ՀՀ առողջապահության նախարարության հետ, որոշում կայացրեց Լոռու մարզում գտնվող Վանաձորի բժշկական կենտրոնում ստեղծել վերականգնողական բաժանմունք:

«Վանաձորում բացված վերականգնողական այս բաժանմունքը մեծ թվով շահառուների է հնարավորություն տալու օգտվել ֆիզիկական ու հոգեբանական վերականգնողական ծառայություններից: Նորաստեղծ բաժանմունքի անձնակազմը մշտապես կապի մեջ է լինելու ֆրանսիացի մասնագետների հետ՝ փորձի փոխանակման և նորարարական մոտեցումները յուրացնելու նպատակով: Վերականգնողական այս կենտրոնի բացումը ևս մի քայլ է՝ մեր հերոս զինվորներին վերադարձնելու բնականոն կյանք»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ծրագրի շրջանակներում Վանաձորի բժշկական կենտրոնը կստանա տասներկու միավոր վերականգնողական սարքավորում, որի մի մասն արդեն ժամանել է և տեղադրվել։ Բացի դրանից, տեղի մասնագետները հնարավորություն կստանան վերապատրաստվելու ֆրանսիացի փորձառու բժիշկների կողմից անցկացվող դասընթացների շրջանակներում։

«Ազնավուր» հիմնադրամը պատերազմի ընթացքում է սկսել իր համագործակցությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ, իսկ պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ ոլորտին տրամադրվող աջակցությունը պիտի լինի շարունակական, և մոտեցումը՝ ավելի համակարգային։ Այս ծրագիրը մշակվել է հենց այս մոտեցման հիման վրա։

Նման ծավալի և կարևորության ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի նշանակալի համաֆինանսավորման շնորհիվ։ Մենք մշտապես զգում ենք մեր կողքին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությունը և վստահ ենք, որ միասին դեռ շատ անելիքներ ունենք»,- ասուլիսի ընթացքում նշել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։

Նշենք, որ ֆրանսիացի մասնագետների մի քանի խումբ արդեն իսկ աշխատել է տեղի բժիշկների հետ, փոխանցել գիտելիքներն ու փորձը, փոխանակել ոլորտային արժեքավոր տեղեկություններ։ Ժամանած հոգեբանների խումբը նաև հանդիպումներ է ունեցել պատերազմում  հարազատներ կորցրած անձանց հետ (այդ թվում՝ երեխաների), խորհրդատվական զրույցներ վարել՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարման կանխարգելման թեմայով։

«Ֆրանսիայի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանին, և մենք ուրախ ենք մասը կազմելու նման կարևոր նախաձեռնության։ Մարզերում այսօրինակ կենտրոնների ստեղծումն ու ծառայությունների ապակենտրոնացումը շատ կարևոր է համակարգի արդյունավետ աշխատանքի համար։ Լիահույս ենք, որ շուտով անձամբ կտեսնենք այս մեծ աշխատանքի արդյունքը»,- իր խոսքում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։

Ընդհանուր առմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնում ստեղծված այս բաժանմունքը կօգնի բարելավել Արցախի պատերազմից տուժածների կյանքի որակը` նրանց և նրանց ընտանիքներին անհրաժեշտ վերականգնողական համալիր աջակցություն ցուցաբերելով:

«Վանաձորի բժշկական կենտրոնի համար շատ պատվաբեր է այս համագործակցությունը։  «Ազնավուր» հիմնադրամի թիմի հետ շատ կարճ ժամանակում կարողացանք կազմակերպել ողջ գործընթացը և արդեն հյուրընկալել ենք վերապատրաստող մասնագետների առաջին խմբերը, ընդունել հատուկ սարքավորումների առաջին խմբաքանակը։ Սա մեր քաղաքի

«Ազնավուր» հիմնադրամի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031