Ermenihaber.am– Վերջին տարիներին Թուրքիայում աճում են հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։
Այդպիսի մի դեպք գրանցվել է Չանքըրըի Օրթա շրջանի դպրոցներից մեկում։ Մի քաղաքացի հարձակվել է դպրոցի բակում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա՝ կոտրելով այն։
Միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված հետաքննության և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է արձանը կոտրած անձը։ Վերջինս կալանավորվել է։