Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ թե պետք է խոսենք պատժիչ մեխանիզմներից, այլ համոզենք». Հովհաննես Հովհաննիսյանը դասախոսների պատվաստման մասին

Հոկտեմբեր 20,2021 16:18

Լրագրողներից մեկի հարցին՝ կա՞ն ԵՊՀ դասախոսներ, որոնք հրաժարվում են պատվաստվել կամ թեստավորվել, եթե այո, ապա ինչ է լինում նման դասախոսների հետ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում հետեւյալ կերպ պատասխանեց. «Օրենքի դրույթների համաձայն՝ նախարարի հրամանը մեզ հստակ հնարավորություն է տալիս գործելու, բայց մենք ոչ թե պետք է խոսենք պատժիչ մեխանիզմներից, այլ համոզենք, փորձելով սա դարձնել պրակտիկա»:

Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձավ նաեւ իր ձեւակերպմամբ, երիտասարդության՝ գիտության մեջ մնալու խնդրին: Նա նշեց, որ ՏՏ ոլորտ գնացող եւ ամենաքիչը 400-500 հազար դրամ աշխատավարձ ստացող երիտասարդ՝ գիտության մեջ մնալով եւս կարող է տեղական եւ միջազգային գրանտներով այդ աշխատավարձի չափը կրկնապատկել:

«Տվյալ դեպքում նրա ավելացած արժեքը երկրի ու գիտության համար մի քանի անգամ ավելի կլինի, քան զուտ է IT սեկտոր գնալն է»,-ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը: Հավելեց, որ զբաղված են նաեւ ուսանողների պրակտիկաների կազմակերպման եւ վերանայման հարցերով ու ցանկություն ունեն, որ ուսանողները պրակտիկա անցնեն մասնագիտացված հաստատություններում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031