Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ համայնքում տեղի ունեցած քննարկմանը անդրադարձ է կատարվել հայկական մշակութային ժառանգության կորստին, լրատվամիջոցների դերին վերաբերող հարցեր

Հոկտեմբեր 20,2021 16:23

COVID-19 համաճարակից հետո առաջին անգամ Նյու Յորք քաղաքի ամերիկահայ համայնքում տեղի ունեցավ ոչ առցանց մի միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին մտորելու տեղիք տվող փորձագետներ ու թեմաներ՝ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հովանավորությամբ:

Շաբաթ օրը, հոկտեմբերի 16-ին, The Cooper Union’s Rose Auditorium-ում տեղի ունեցած միջոցառմանը հանդես եկան տարբեր ոլորտներ ներկայացնող տասը մասնակիցներ, ովքեր անդրադարձան հայկական մշակութային ժառանգության կորստին, Արցախի դեմ պատերազմի ընթացքում լրատվամիջոցների դերին և Հայաստանում և Արցախում սփյուռքի ազդեցությանը վերաբերող թեմաներին:

Մշակութային ժառանգությանը վերաբերող պանելային քննարկման ընթացքում Լաֆայեթ համալսարանի պատմական գիտությունների կրտսեր գիտաշխատող դոկտոր Ռեյչել Գոշգարյանը, Hyperallergic արվեստների առցանց ամսագրի գլխավոր խմբագիր և համահիմնադիր Հրագ Վարդանյանը և Միչիգանի պետական համալսարանի միջնադարյան ուսումնասիրությունների դոցենտ ու Հայկական հետազոտությունների հասարակության ամսագրի գլխավոր խմբագիր դոկտոր Թամար Բոյաջյանը քննարկեցին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ու կրոնական ժառանգության օբյեկտների անցյալ և ներկայիս պետական հովանավորություն վայելող վերացումը՝ պատմության, գրականության և արվեստի տեսանկյուններից:

Միջազգային հանրային իրավունքի փաստաբան ու նախկին լրագրող Հարութ Էքմանյանը և Թբիլիսիում տեղակայված «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը կիսվեցին իրենց մտքերով անցյալ տարվա աշնանը Արցախի դեմ մղվող պատերազմի ժամանակ լրատվամիջոցների լուսաբանման բացթողումների և այն շոշափելի քայլերի վերաբերյալ, որոնք կարող են ձեռնարկվել ապագայում` օգնելու ձևավորել պատմությունը հայկական տեսանկյունից և կապեր հաստատել մեդիա հարթակների հետ:

Կեսօրն անց վերջին պանելային քննարկման ժամանակ սփյուռքահայ երիտասարդ մասնագետներ, այդ թվում՝ Ֆուտբոլի գլխավոր լիգայի խաղացողների զարգացման տնօրեն Ալեկո Էսկանդարյանը, Արցախի Տակռի գինու ԱՄՆ-ում մատակարարման մենեջեր Ալեքսանդրա Կապրիելյանը, Lorens NYC-ի նախագահ և Hoops for Hayastan թիմի անդամ Արամ Սպենջյանը, Փաստաբանների հայկական ասոցիացիայի (Armenian Bar Association) անդամներ Թալին Սահակյանը և Կարեն Տոնոյանը քննարկեցին համայնքում նրանց ներգրավվածությունը տարբեր ձևերով՝ բարեգործական նվիրատվություններից մինչև ներդրումներ Հայաստանում և Արցախում բիզնեսներում, մինչև մասնագիտական գիտելիքների և փորձի իրագործում ու կիրառում, ներառյալ՝ զեկույցների ներկայացում ՄԱԿ-ի համապատասխան զեկուցողների հետ միասին:

Պանելային քննարկումներին հաջորդեց կապեր հաստատելու ուրախ ժամվա միջոցառում, որի ժամանակ մասնագետներն ու մասնակիցները շփվեցին միմյանց հետ՝ երկխոսությունը ամրապնդելու և ապագա համագործակցություններ պլանավորելու համար:

«Նմանատիպ պանելային միջոցառումներն այնքան կարևոր են անձամբ զրույցներ ունենալու և բոլորի կողմից իրականացվող լավ աշխատանքների մասին իմանալու համար»,– ասաց Ալեքսանդրա Կապրիելյանը, ում ընտանիքը խաղողի այգիներ ուներ Արցախի Հադրութում, որոնք պատերազմի ժամանակ հափշտակվեցին Ադրբեջանի կողմից: Իր ընտանիքը կշարունակի արտադրել Տակռի գինին՝ վերջերս ձեռք բերված այլ խաղողի այգիներում: «Շնորհակալություն Համագումարին նման միջոցառման հովանավորման տեսլական ունենալու համար, որը համախմբում է բազմաթիվ մարդկանց, ովքեր վճռական են տրամադրված՝ օգնելու հզորացնել Հայաստանն ու Արցախը»:

«Ինձ համար իսկապես պատիվ է մասնակցել այս հատուկ միջոցառմանը»,– ասաց Արամ Սպենջյանը, ում ընկերությունը հագուստ է արտադրում Հայաստանում և ով ծառայում է որպես Hoops for Hayastan ոչ առևտրային կազմակերպության անդամ: «Տպավորիչ անհատների մի խումբ՝ բոլորն ունեն նույն հավաքական նպատակը, որը Հայաստանի բարելավումն է, որին մենք բոլորս կարող ենք հասնել մեր միասնության շնորհիվ»:

«Մենք բարձր ենք գնահատում մեր մասնագետների կողմից ներկայացված բոլոր հարուստ պատկերացումները և մեր մասնակիցների ակտիվ մասնակցությունը»,– ասաց Համագումարի Հաղորդակցությունների գծով տնօրեն Թալին Բաբայանը: «Այսպիսի ջանքերի շնորհիվ է, որ մենք՝ որպես կազմակերպություն և որպես համայնք, մեր ջանքերն ավելի ենք ուժեղացնում հայ ժողովրդի համար»:

Համագումարի առաջիկա ոչ առցանց միջոցառումները ներառում են Հայկական գինու համտես Բոստոնում՝ հինգշաբթի, հոկտեմբերի 21-ի երեկոյան և Քարոզչական գործունեության նորությունների ներկայացում և ընդունելություն Լոս Անջելեսում՝ երեքշաբթի, հոկտեմբերի 26-ի երեկոյան:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031