Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լրատվամիջոցների պատճառով՝ թաքնված երեխաներին գտել են, սպանել են եւ տվել են մեզ, անձամբ ինձ… Բերել են՝ շան ժնջիլով փաթաթած վիզը». Վարչապետի օգնական

Հոկտեմբեր 20,2021 15:48

Այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց էին անում անհետ կորածների, գերիների ծնողներն ու հարազատները: Նրանք հիասթափված են ու մտածում են, որ կառավարությունն իրենց խաբում է: Կառավարության շենքի մոտ ոստիկանական շղթա է կազմվել:

Գերիների ծնողները հանդիպեցին վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանի հետ:

Լրագրողների հետ զրույցում Իսախանյանը ԶԼՄ-ներին սկսեց քննադատել, որ շահարկում են ծնողների վիշտը: Հարցին՝ ո՞վ է կառավարությունում զբաղվում գերիների, անհետ կորածների խնդիրներով՝ նա պատասխանեց. «Գործում է միջգերատեսչական հանձնաժողով ու բոլոր համապատասխան կառույցներն ու ղեկավարները զբաղվում են»:

Իսկ թե կառավարությունը տեղյա՞կ էր, որ 5 գերի պետք է վերադառնա՝ նա չպատասխանեց: Դիտարկմանը, որ սա հանրային հետաքրքրության հարց է՝ Իսախանյանն արձագանքեց. «Սա հանրային հարց չի: Երբ որ ծնողները պատերազմի օրերին գնում էին որոնողական աշխատանքների՝ իրենց կյանքը վտանգելով, որեւէ մեկը հանրությունից չեկավ ասի՝ բա ծնող ջան, որոնողականի ես գնում: Հանրությունը պետք է տեղեկանա այնքան, ինչքան ծնողները թույլ կտան իրենց ընտանիքից վիշտը դուրս գա»:

Լրագրողները փոխանցեցին՝ ծնողները կառավարությունից իրենց հարցերի պատասխանը չեն ստանում՝ իրենց երեխաները որտե՞ղ են, գերեվարվա՞ծ են, ո՞ւր են՝ Իսախանյանը դարձյալ ցանկություն չունեցավ պատասխանելու. «Ցանկություն չկա պատասխանելու: Ես պահում եմ միայն արդարությունը եւ հայի տեսակը: Ես առաջին օրվանից եղել եմ ծնողների հետ, մասնակցել եմ բոլոր տեղեր ամեն գործողությունների: Դրա համար ասում եմ, խնդրում եմ եւ պահանջում եմ՝ այլ ԶԼՄ-ներ կան, որոնք շահարկում են ծնողների վիշտը: Ծնողները իրենց վիշտը քննարկում են, դուք եկել եք ինձ եք հարց տալիս: Ես մի բան ասեմ՝ ես ինքս ականատես եմ եղել՝ լրատվամիջոցների պատճառով` թաքնված երեխաներին գտել են, սպանել են եւ տվել են մեզ, անձամբ ինձ: Ես եղել եմ: Անձամբ բերել են՝ շան ժնջիլով փաթաթած վիզը, որովհետեւ լրատվամիջոցներն այդ ժամանակ ուզում էին ցույց տալ, թե իրենք ինչքան ինֆորմացիայի են տիրապետում: Խնդրում եմ եւ պահանջում եմ: Այդ երեխաների ճակատագիրը ձեր համար ինչ-որ հեռուստատեսային նորություն է, ինչ-որ ընտանիքի վիշտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031