Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է ազգային տնտեսությունների ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը

Հոկտեմբեր 20,2021 15:33

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում:

Հարցը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսին՝ Սինգապուրում: Նպատակը երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց համար ազգային օրենսդրությունների համեմատությամբ ավելի նպաստավոր եւ կայուն հարկային միջավայր ձեւավորելն է:

Ըստ Արման Պողոսյանի՝ համաձայնագրի վավերացումը կարեւոր ներդրում կլինի ազգային տնտեսությունների ներդրումային գրավչության բարձրացման եւ տնտեսական ակտիվության ցուցանիշները բարելավելու գործում: Պասիվ եկամուտների մասով հարկման նախապատվության եւ առաջնահերթության իրավունքը վերապահված է վճարման աղբյուր համարվող երկրին: Ձեռնարկատիրական շահույթի հարկման դեպքում, եթե վերագրվում է մշտական հաստատությանը, ապա հարկման իրավունքն առաջնահերթորեն ստանում է այն երկիրը, որտեղ ձեւավորվել է մշտական հաստատությունը: Եթե ձեռնարկատիրական գործունեությունը կարճատեւ է, ապա հյուրընկալող երկիրը հարկման իրավունք չի ստանում, դա վերապահվում է բացառապես ռեզիդենտ երկրին:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031