Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Արցախում, երբ այն հրթիռակոծում էին, իսկ տեղի բնակչությունը պատսպարվում էր ապաստարաններում

Հոկտեմբեր 20,2021 15:29

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Արման Երիցյանի «Դիմակայություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Հայաստանին եւ Արցախին պատուհասած երկու աղետների՝ կորոնավիրուսի եւ 44-օրյա պատերազմի մասին։ Անշրջանցելի այդ երկու աղետների՝ պատերազմների եւ համավարակների ժամանակագրությունը կարծես կրկնօրինակն է դարերի պատմություն ունեցող եւ ներկայումս Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագրերի կենսագրության։

Մատենագիր ձեռագրերը նույնպես տարհանվել են, կրել բազմապիսի զրկանքներ գաղթի ճանապարհին, թշնամական տարատեսակ հարձակումներից մազապուրծ եղել եւ որքան էլ զարմանալի չէ, անգամ հիվանդացել են վարակիչ՝ սնկային հիվանդություններով:

«Դիմակայություն» վավերագրական ֆիլմը նկարահանվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում եւ ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակներում: Ֆիլմի վրա աշխատել է ոչ շատ մեծ, բայց պրոֆեսիոնալ անձնակազմ, որը կարողացավ հուզել դահլիճում նստածներին:

«Ես հպարտ եմ, որ հայ եմ ու խոսում եմ հայերեն, որը իմ մայրենի լեզուն է: Հպարտ եմ, որ մեր մասունքները տարածված են աշխարհով մեկ, որ աշխարհը գիտի, թե ով է հայը: Սակայն, երբ հայկական եկեղեցիները հողին էին հավասարվում եւ ոտնահարվում էր հայի իրավունքը, գերտերությունները լռում էին եւ անտարբեր անցնում նման ոճրագործության կողքով: Նրանք կրկին լռեցին, ու մենք միայնակ պայքարեցինք ոսոխի ու անարդարության դեմ: Մենք՝ հայերս, անգամ հայեցի ենք լռում: Շնորհակալ եմ այն թիմին, որի հետ այս դժվար շրջանում անշահախնդրորեն աշխատեցինք ու հասանք այս արդյունքին»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Արման Երիցյանը:

Ֆիլմը փաստավավերագրական է, բարի կամքի, հոգատարության մասին ու դրա արդյունքը:

Ֆիլմի օպերատոր Մխիթար Սերոբյանը նկարահանումներն իրականացրել է Արցախում, երբ այն հրթիռակոծում էին, իսկ տեղի բնակչությունը պատսպարվում էր ապաստարաններում: Ըստ ֆիլմի երաժշտության հեղինակ Միքայել Նշանյանի՝ «Պատերազմի մասին ֆիլմի երաժշտություն գրելն նույնն է, ինչ թաղման մասին գրելը… Ծանր, շատ ծանր օրեր ենք ապրել»:

Հավելենք, որ ֆիլմի պրոդյուսերն է Մկրտիչ Տոնոյանը եւ տնօրենը՝ Արմեն Սարգսյանը:

 

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031